Սիրուշոյի ակտիվ հետեւորդները նկատած կլինեն, որ երգչուհին վերջին շրջանում հաճախ է անակնկալներ մատուցում իր երկրպագուներին:
Երգչուհին անակնկալ կերպով այցելեց Գյումրի եւ ելույթ ունեցավ այնտեղի իր երկրպագուների համար: Սիրուշոն օրվա ընթացքում ինտրիգային գրառումներ էր կատարում սոցիալական ցանցերում, եւ համերգի վայրի ու ժամի վերաբերյալ հայտարարություն էր արել միայն դրա սկսվելուց 20 րոպե առաջ:
Երգչուհին «Instagram»-ի իր էջում լուսանկար էր հրապարակել և գրել. «Գյումրի! Հանդիպում ենք 20 րոպեից Ռուստավելի փողոցի վրա» :
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ Գյումրիում վերակառուցված Ռուսթավելի փողոցում դեկտեմբերի 26-ին առաջին անգամ ամանորյա տոնավաճառ էր կազմակերպել, որի բացման արարողության ժամանակ էլ ելույթ է ունեցել Սիրուշոն: