▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաճելի է, որ բարոյական մարդիկ ավելի շատ են, քան թափթփուկները. Հայկ Մարության

 

Շաբաթվա աղմուկը կապված էր  «Սուպեր Մամա-2» ֆիլմի հետ, որ ապօրինաբար հայտնվելն էր համացանցում։
Ֆեյսբուքում էլ ծավալվել էր քննարկում, ըստ որի ոմանք մեծ ստորություն են արել Հայկ Մարությանի նկատմամբ՝ ֆիլմը համացանց ներբեռնելով։ 

Արդեն տեղեկացրել ենք աղմուկի մասին՝  կապված դերասան, սցենարիստ Հայկ Մարությանի  «Սուպեր Մամա-2» ֆիլմի հետ, որն  ապօրինաբար հայտնվելն է համացանցում։

Ֆեյսբուքում չի դադարում քննարկումը, ըստ որի ոմանք մեծ ստորություն են արել Հայկ Մարությանի նկատմամբ՝ ֆիլմը համացանց ներբեռնելով։ Նշենք նաև, որ կան նաև ֆիլմն ու դրա որակը քննադատողներ:

Ինքը՝ Հայկ Մարությանը ֆեյսուքյան իր էջում գրառում է կատարել «Սուպեր Մամա 2» ֆիլմի անօրինական տարածման մասին, որը ներկայացնում ենք ստորև. 

 

«Հունվարի 3-ից պայքարում ենք մեր ֆիլմի գողացված և համացանց ներբեռնված ֆայլի անօրինական տարածման հետ: Այս օրերի ընթածքում ստացել եմ հարյուրավոր նամակներ, որտեղ մարդիկ իրենց զորակցությունն էին հայտնում ինձ և օգնություն առաջարկում: Շնորհակալություն եմ հայտնում այդ մարդկանց, ինչպես նաև մեր թիմի անդամներին, ովքեր ինձ հետ հավասար այս ամանորյա օրերին գիշեր-ցերեկ հսկայական ծավալի աշխատանք կատարեցին: Ի՞նչ հասկացա այս օրերին – Ինձ համար շատ հաճելի է գիտակցել, որ Հայաստանում և Սփյուռքում բարոյական մարդիկ շատ ավելի շատ են, քան թափթփուկները, և ես վստահ եմ մենք պայծառ ապագա ունենք:

 
Հ.Գ.

Տեսանյութը ներբեռնող «հերոսներին» ուզում եմ տեղեկացնել, որ ինչպես և բոլոր մեր ֆիլմերը, այնպես էլ այս մեկը մենք ի վերջո անպայման ցուցադրելու ենք թե հեռուստատեսությամբ, թե KarginTV YouTube-յան մեր ալիքով, որպեսզի այն մարդիկ ովքեր հնարավորություն չունեն այցելելու կինոթատրոններ, նույնպես դիտեն ֆիլմը: Ուղղակի քանի որ ֆիլմի միակ եկամուտը գալիս է կինոթատրոններից, այն պետք է ցուցադրվի այնտեղ այնքան ժամանակ, որպեսզի առնվազն հետ բերի իր վրա ծախսված գումարները: Այլապես Հայաստանում ֆիլմարտադրությունը ի սպառ կվերանա, ասեմ ավելին` այսօր ֆիլմարտադրությունն արդեն վերացման եզրին է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին