▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրահարվել ենք Կամիլին, չենք համբերում, թե երբ ենք տեսնելու նրան «Եվրատեսիլ»-ում. հայտնի WiwiBloggs-ի անդրադարձը

Բրիտանական Wiwibloggs կայքը, որն աշխարհի ամենաշատ այցելություններ ունեցող բլոգն է և հիմնականում կենտրոնանում է եվրատեսիլյան անցուդարձի վրաանդրադարձ է կատարել «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի հայաստանյան մասնակիցներին:

Բլոգը հակիրճ ներկայացրել է 20 մասնակիցներին և փաստել՝ Լիսաբոն մեկնելու ամենամեծ շանսերը այս պահին ունի Կամիլ Բլոգը՝ նույն ինքը Արսեն Գրիգորյանը: Վերջինս պատմել է, որ իր երգը լինելու է իսպաներենով և հույս է հայտնել, որ իսպանիայից կստանա 12 միավոր: Նա արդեն իսկ «նախազգուշացրել» է մյուս մասնակիցներին, որ ընտրական փուլին մասնակցում է միայն ու միայն հաղթելու նպատակով:

«Մենք սիրահարվել ենք Կամիլին, մենք չենք համբերում, թե երբ ենք տեսնելու նրան Եվրատեսիլում: Նա համարձակ ընտրություն կլինի Հայաստանի կողմից»,- նշել է բլոգը:

Նշենք, որ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանում կմրցեն հետևյալ մասնակիցները՝ Ռոբերտ Քոլոյան, Սեւակ Խանաղյան, Սուրեն Պողոսյան, Մհեր Արմենիա, Ժաննա Դավթյան, Հայկ Կասպարով, Գեւորգ Հարությունյան, Մարիա Սիքրեթ, Հասմիկ Շիրոյան, Անգել, Ամալիյա Մարգարյան, Թամար Կապրելիան, Լուսինե Մարդանյան, Արման Մեսրոպյան, Մարիամ, Կամիլ (Արսեն Գրիգորյան), «Նեմրա», «Ալտերնատիվ» և «Գաթա բենդ»։

Հիշեցնենք, որ 63-րդ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթը կանցկացվի Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում ՝ մայիսի 8-ին, 10-ին եւ 12-ին։

Մրցույթին կմասնակցի 43 երկրի ներկայացուցիչ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին