▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ հիմա պակասում է միայն սեփական ընտանիքը, մնացյալ ամեն բան ես ունեմ. Ռուզան Ավետիքյանն անկեղծացել է

Դիտեք նաև՝

Այսօր երգչուհի Ռուզան Ավետիքյանի ծննդյան օրն է: Տարեդարձի կապակցությամբ՝  Life.panorama.am-ի հետ երգչուհին անկեղծ զրույց է ունեցել:

«Կեսգիշերին՝ տարեդարձս մեկնարկելուն պես, շնորհավորանքների տեղատարափ սկսվեց, զանգերը դադարեցին միայն 02:30-ին եւ դարձյալ սկսվեցին առավոտյան: Երջանիկ եմ, որ այսքան շատ հարազատ մարդկանցով եմ շրջապատված, ովքեր իրենց անկեղծ շնորհավորանքներով ու բարեմաղթանքներով ինձ անմոռանալի էմոցիաներ են հաղորդում»,- պատմեց Ռուզանը՝ նշելով, որ օրը պատրաստվում է շարունակել նշել միեւնույն ոգեւորությամբ:

Խոսելով տարիքի հետ ձեռք բերած բնավորության նոր գծերի եւ հատկանիշների մասին՝ երգչուհին անկեղծացավ.

«Տարիքի ընթացքում ավելի զգուշավոր եմ դարձել ինձ մտերիմ մարդկանց ընտրելու հարցում, փորձում եմ ավելի քիչ վստահել, քանի որ իմ կյանքի ընթացքում հասկացել եմ, որ, երբ բոլորին սրտաբաց վստահում ես, հաճախ ես հարվածներ ստանում: Հիմա հնարավորինս փոքրացրել եմ շփմանս, ընկերներիս շրջանակը: Միայն շատ հարազատ մարդկանց եմ թույլ տալիս ինձ մոտ լինել»:

Հարցին, թե մարդկանց հրաժեշտ տալիս բացատրություննե՞ր է տալիս, թե լուռ հեռանում, պատասխանեց.

«Եթե զգում եմ, որ դիմացինս իմ բացատրության կարիքն ունի, ապա անում եմ դա, իսկ եթե ոչ, ապա իմ վերաբերմունքով, ավելի սակավ շփումով նրանք հասկանում են, որ մեր հարաբերություններում ինչ-որ մի բան փոխվել է»:

Իր առավելությունների եւ թերությունների մասին խոսելիս՝ Ռուզանը նշեց.

«Ես շատ սրտաբաց մարդ եմ, մարդկանց շատ եմ սիրում, բայց նաեւ ահավոր բռնկուն եմ, թեեւ տարիների ընթացքում այդ առումով փորձում եմ հնարավորինս թաքցնել զգացմունքներս»:

Ամբողջական հոդվածը` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին