▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ավետ Բարսեղյանը` ընտանիքի հետ ԱՄՆ արտագաղթելու մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ վերջերս տեղեկություն էր տարածվել այն մասին, որ հաղորդավար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ավետ Բարսեղյանն ընտանիքի հետ արտագաղթել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այդ օրերին ԱՄՆ-ում տեսել էին հաղորդավարին, ով, ըստ հրապարակման, Գլենդելի հայության «աստղային» թաղամասում առանձնատուն գնելու փնտրտուքների մեջ է եղել:

Սակայն օրերս պարզվեց, որ Ավետ Բարսեղյանը Հայաստան է վերադարձել: Aysor.am-ի հետ զրույցում հաղորդավարը հերքել է  արտագաղթելու մասին լուրերը:

«Այո, ես ԱՄՆ-ում էի, բայց ոչ այնտեղ հաստատվելու նպատակով: Հունվարի 8-ին վերադարձել եմ ու անցել իմ բնականոն առօրյային: Ես դրսում ո՛չ ապրելու, ո՛չ էլ բնակարան ձեռքբերելու նպատակ չունեմ, չեմ էլ ունենա երբևէ: Ես ապրում եմ ու ապրելու եմ քաղաք Երևանում, Գլենդելի «աստղային» թաղամաս էլ գոյություն չունի, որտեղ, ըստ գրողի՝ հայեր են միայն բնակվում, ծիծաղելի է: Այս ամենն ուղղակի «դեղին մամուլի» հնարածն է»,- մանրամասնեց մեր զրուցակիցը: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին