▲ Դեպի վեր

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐԸ

Հայտնի ռեմբո-լաչառներից մինչև անհայտ ահաբեկիչներ,քյառթու փոքրիկ երգիչից մինչև վաստակավոր յաիսնիցաներ

Եթե այս տարիքում լինեի, այնպես կանեի, որ մայրս ողջ լիներ.Սարգիս Գրիգորյան

Վախենալ, կծկվել, չխոսել. Հարություն Մովսիսյանը մերօրյա «միջակությունների» մասին

Երբ Արփի Գաբրիելյանը գիտի միայն Վենետիկի ջրանցքների, սակայն ոչ վենետիկյան փառատոնների մասին

Փորձը հուշում է, որ մի հարամություն լինելու է «Դեպի Եվրատեսիլ»-ում, ու դրա հեղինակն անպայման լինելու է Գոհար Գասպարյանը



2018-01-17 14:28:18

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Շուտով կսկսվեն եվրատեսիլյան կրքերը։ Մի քանի օր է՝ «Դեպի Եվրատեսիլ» նախագծի յութուբյան պաշտոնական էջում հրապարակվում են մրցույթի մեր մասնակիցների երգերը: Անկեղծ լինեմ, առանձնապես հիացած ու տպավորված չեմ կատարումներով. գրեթե բոլորը շարքային ու պարզունակ երգեր են՝ բացառությամբ մեկ-երկուսի: Իհարկե, հաղթողին կորոշեն հեռուստադիտողներն ու միջազգային փորձագետներից կազմված ժյուրին, բայց, միևնույն է, վերջին տարիների փորձը հուշում է, որ մի հարամություն անպայման լինելու է։ Մյուս բանը, որ հուշում է փորձը, այն է, որ այդ հարամության հեղինակն անպայման լինելու է Գոհար Գասպարյանը։

Բանն այն է, որ Գոհարը կատեգորիկ հրաժարվում է հասկանալ, որ պետք չէ այդ աստիճան թքած ունենալ հասարակության կարծիքի վրա: Այո, ոչ միշտ է, որ մրցույթում հաղթում է իրենից մշակութային արժեք ներկայացնող երգ: Սա ի վերջո ժամանակակակից երաժշտության շոու է: Միշտ չէ, որ հաղթանակները կարելի է օբյեկտիվ համարել, բայց մերոնք այնքան են ընկել այդ ժամանակակիցի ու իրենց քմահաճույքների հետևից, որ արդեն ծայրահեղության են հասել: Տեսե՞լ եք մասնակիցներին ու նրանց կերպարները․ ոնց որ ծաղրածու լինեն: Կդժվարանամ ասել՝ եվրոպական հանդիսատեսին դուր կգա՞ այդ խեղկատակությունը, որը պատրաստել ենք մենք, թե՞ ոչ: 

Իսկ հիմա հարց «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակությանը. այդքան ժամանակ ու ֆինանսներ, որ ծախսում եք մասնակցության համար, լավ եք անում, բայց մի քիչ էլ ձեր իմիջի մասին չե՞ք ուզում մտածել։ Դեռ ոչ մի բան չեք արել, բայց, օրինակ, ինձ մոտ կա ներքին համոզմունք, որ հեսա մի հարամություն անելու եք, ասենք՝ զոռով էն Կամիլին եք անցկացնելու, որովհետև Գոհարի հետ մոտիկ է: Չենք պնդում, որ նման դավադրություն կա, պարզապես ֆիքսենք, որ Գոհար Գասպարյանից ու իր թիմից արդեն լավ ակնկալիք ունենալուց հետ ենք վարժվել։

Նյութի աղբյուրը` Լեզվանի







Нравится





Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:

Լրահոս

На следующий день я пришел в редакцию с большим советским фотоаппаратом. Эта камера снимала на широкую пленку. На каждом пленке можно было снять 12 кадров. Заняв свое место, я стал ждать.