▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ընտրյալս` Լուսինեն, ընտանիք չի քանդել. Վահագն Գալստյանն առաջին անգամ խոսում է իր նոր սիրելիի մասին

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ը զրուցել է դերասան Վահագն Գալստյանի հետ՝ իր նոր ընտրյալի և նախկին կնոջ՝ Շուշան Ղազարյանի հետ ամուսնալուծության մասին:

«Իմ նոր ընտրյալը` Լուսինեն, ընտանիք չի քանդել, նա ոչ մի կապ չունի իմ բաժանության հարցում, սա ես հայտարարում եմ պաշտոնապես: Լուսինեին հանդիպել եմ իմ ամուսնալուծությունից շատ հետո, սակայն մարդիկ սրա վրա չեն կենտրոնացել, եւ իրենց կյանքը թողած, ապրում են ուրիշների կյանքով եւ անհեթեթ մտքեր են արտահայտում: Իմ ընտրյալը շատ բարոյական մարդ է, բոլորն էլ ինձ ճանաչելով` գիտեն, թե ով եմ, ու ինչպիսին պետք է լինի իմ սիրելին: Ես գլուխս բարձր քայլում եմ, շարունակում եմ ապրել իմ քաղաքում, նույն Վահագն Գալստյանն եմ` տարբերությամբ, որ հիմա սիրահարված եմ Լուսինեին»,- ընդգծեց Վահագնը:

Դերասանը հրաժարվել է նշել նախկին կնոջ հետ բաժանության պատճառները, նաեւ հավելել է, որ իրենց բաժանությունը շուտով նաեւ թղթաբանությամբ կհաստատվի: 

Ինչպես հայտնի է` Վահագը ու Շուշանը երկու երեխա ունեն: Հարցին, թե ծնողների բաժանությունն ինչպե՞ս է անդրադառնում նրանց վրա, Վահագնը նշել է.

«Նախ ուզում եմ խնդրել բոլորին, որ իրենց կարծիքները արտահայտելիս մի պահ հիշեն, որ մենք երեխաներ ունենք, ովքեր հաճախում են դպրոց: Կարծում եմ` մարդիկ պետք է քիչ ավելի զուսպ լինեն իրենց խոսքերում: Ինչ վերաբերվում է իմ ու երեխաներիս կապին, միանշանակ, ես միշտ նրանց հայրություն եմ արել եւ չեմ պատրաստվում դրանից հրաժարվել, քանզի դա սրիկայություն կլինի իմ կողմից: Այս հարցում ես հիացած եմ նաեւ Լուսինեով, նա ինքն էլ հաստատ չէր հարգի ինձ, եթե երեխաներիս հետ հարաբերությունս խզեմ: Երեխաներս շատ հաճախ են իմ տանը լինում, մենք շատ մտերիմ ենք: Նրանք ծանոթ են նաեւ Լուսինեի հետ, եւ ի զարմանս ինձ` երեքն էլ իրար շատ լավ են վերաբերվում: 

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Կարդացեք նաև՝ Վահագն Գալստյանը՝ ամուսնալուծության և երեխաներին իրենից խլելու լուրերի, իր և Նարեկ Դուրյանի միջև եղած խնդրի մասին և ոչ միայն

Ես թքած ունեմ նրա վրա. Վահագն Գալստյանի սկանդալային հարցազրույցը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին