▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սուպեր Սաքոն ապացուցում է, որ «Մի գնա» երգի հեղինակային բոլոր իրավունքներն իրենն են

Օրերս համացանցը հեղեղվեց Սպիտակցի Հայկոյի մեղադրական խոսքով ու զայրույթով հարցազրույցը՝ կապված  «Մի գնա» երգի հետ: Հարցազրույցից տեղեկացանք, որ Հայկոն պատրաստվում է վերցնել երգի հեղինակային իրավունքը, որովհետև ըստ իր խոսքի՝  սա արդեն համաշխարհային մասշտաբի թեմա է դարձել:

Պարզելու համար, թե Սուպեր Սաքոն ինչ է մտածում տվյալ թեմայի վերաբերյալ, դժվարությամբ կապ հաստատեցինք նրա հետ :

Հայկոն մեղադրական խոսքերով է հանդես եկել կապված Ձեր զուգերգի հետ: Ըստ Ձեզ՝ տեղի՞ն է դա արդյոք :

Ոչ, այդպես չէ :  «Մի գնա» երգն իմ երգն է , ես Հայկոյին հրավիրել եմ , որ երգը կատարենք միասին, քանի որ համարում եմ, որ նա տվյալ ժանրում լավագույններից մեկն է :

Ինչպե՞ս է ծնվել այդ երգի պատմությունը:

Երգահան Արտակ Արամյանը 2015թ.-ի ապրիլին էլեկտրոնային հասցեով ինձ ուղարկեց այդ երգը , ես հավանեցի , որից հետո արդեն Երևանում հանդիպեցի երգահանի հետ, ու ինձ տրվեց երգի բոլոր իրավունքները: Որոշ ժամանակ անց ԱՄՆ- ում պատահաբար հանդիպեցի Հայկոյին, ով ինձ դիմեց՝ հետևյալ խնդրանքով. « Թաթուլի «Նա նա նա»-ի նման երգ արի ձայնագրենք, որ մեծ բում առաջացնի»: Եկանք համաձայնության, որ «Մի գնա»-ն ինքը կկատարի: Ես գոհ եմ , չեմ թաքցնի , որ երգի հաջողության համար շնորհակալ եմ Հայկոյին, ինչպես նաև գործիքավորող Արայիկ MG Մուրադյանին: Թիմային փայլուն աշխատանքի արդյունքում երգը դարձավ միլիոնավոր մարդկանց համար հիթ : 57 երկրում ամիսներ շարունակ ռադիոներում ու երաժշտական հաղորդումներում եղել է առաջին հորիզոնականում: Ավելին ասեմ՝ այդ երգի մեջ իմ կողմից հնչում է Մարոկկո4 անունը: Բոլորովին անսպասելի Մարոկկոյի թագավորը ինձ հրավիրեց այնտեղ, գովասանքի ու շնորհակալության խոսքեր ասելու :

Ինչպե՞ս ստացվեց ֆրանսիացի ռեփեր Maitre Gims-ի հետ համագործակցությունը:

Քանի որ արդեն բազմաթիվ երկրներում տարածվել էր երգը, ու երգում էին իրենց մայրենի լեզուներով, ֆրանսիացի ռեփերը կապ հաստատեց ինձ հետ և ասաց , որ ցանկանում է համագործակցել: Տեսահոլովակ նկարահանելու առաջարկն իր կողմից է եղել, ընդ որում ֆինանսական ահռելի ծախսերն ինքն է արել : Պատկերացրեք միայն ինչ գումարների մասին է խոսքը , որպեսզի նկարահանման համար մի քանի ժամով փակեն փողոցը և այն պահպանեն ոստիկաններով՝ մուտք չունենալու համար:Աշխատանքի ընթացքում առաջացավ հետևյալ խնդիրը՝ ռեփերը չէր ցանկանում , որ հայերեն լեզվով հնչող հատվածը լիներ , սակայն ես պնդեցի , որ իմ կողմից պարտադիր պայման է , որպեսզի հնչեր հայերենը Հայկոյի կատարմամբ ու գրվեր նրա անունը, ինչին էլ նրանք համաձայնեցին:  Maitre Gims -ը սկզբում ցանկանում էր,որ տեսահոլովակը նկարահանվեր երկու ռեփերի կատարմամբ:

Խոսենք երգի ունեցած ֆինանսական հաջողության մասին: Դուք Հայկոյին բավականաչափ վճարե՞լ եք:

Անցյալ տարի ինձ հետ երգելու համար Հայկոյին վճարել եմ , որից հետո առանձին վճարել եմ , երբ երգի կատարման թույլտվությունը վաճառեցի ֆրանսիացի ռեփերին , նաև հոնարար եմ տվել դեկտեմբերի վեցին ԱՄՆ- ում կայացած իմ մենահամերգին զուգերգը կատարելու համար: Նշեմ նաև, որ այդ երգը նախատեսված չէր տեսահոլովակ ունենալու համար, այն իմ նոր ձայնասկավառակի հերթական երգերից մեկն էր, բայց քանի որ ֆրանսիացի երգիչը առաջարկեց , որ ինքն է հոգալու ֆինանսական ողջ ծախսերը , այս դեպքում ես հրավիրված երգիչ էի ու սիրով համաձայնեցի: Մինչև հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում օտար հողում ծնված երիտասարդ հայերից, որոնց ծնողների մի կողմն է ազգությամբ հայ, ինձ շնորհակալություն են հայտնում , որ անգլալեզու ռեփի հետ նաև մայրենի լեզուն է հնչում :

Ռեփեր Սուպեր Սաքոյի հետ զրույցից հետո մեզ հետաքրքրեց նաև լսել երգահան Արտակ Արամյանին:

Ավելի պարզեցնելու համար վիճելի դարձած «Մի գնա» երգի շուրջ առաջացած աղմուկը, ի՞նչ մանրամասներ կպատմեք:

Այդ երգը ես եմ գրել 2011թ- ին, երկար ժանանակ տարբեր կերպ փնտրում էի Սուպեր Սաքոյին ու ինչ ինչ պատճառներով չէր ստացվում նրա հետ շփվել , այդ պատճառով 2013թ- ին ես երգեցի ու այդ կատարումը հիմա էլ կա համացանցում : Տարիներ հետո վերջապես հանդիպեցի Սաքոյին, ու երգը գտավ իր տիրոջը : Ես երգը գրելուց արդեն իսկ պատկերացնում էի, որ նրան եմ տալու բոլոր իրավունքները, և ինքը կորոշի երգի հետ կապված հետագա ընթացքը : Հիմա էլ հաստատում եմ , որ երբ մենք հանդիպեցինք ես իմ «Մի գնա» երգի բոլոր հեղինակային իրավունքները հանձնել եմ Սուպեր Սաքոյին :

Հեղինակ՝Լ.Արշակյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին