▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարիկ Պապոյանը մեջքի վիրահատության է ենթարկվել. այժմ դերասանն իրեն լավ է զգում

Արդեն տեղեկացրել ենք, որ երաժիշտ և դերասան Գարիկ Պապոյանն օրերս վիրահատվել է: Նա վիրահատությունից հետո իրեն լավ է զգում: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է «Վիտամին» ակումբի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը: Նա նշեց, որ Գարիկը մեջքի վիրահատության է ենթարկվել:

Այժմ դերասանն իրեն լավ է զգում, վերականգնվում է: Վլադիմիր Սահակյանի խոսքով՝ մի քանի օրից կարող է վերադառնալ աշխատանքի: Ինչ վերաբերում է նախագծերին, որոնցում Գարիկը զբաղված է, դրանց հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Նա այնպիսի ժամանակահատված է ընտրել, որ նախագծերում արձակուրդ լինի:

Հիշեցնենք, որ իր վիրահատության մասին իր հետևորդներին տեղեկացրել էր Գարիկը` Instagram-ի story հատվածում  տեսանյութ հրապարակելով, որում քայլում էր բժիշկների օգնությամբ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին