Սրբուհի Սարգսյանը մասնակցել է ուկրաինական «Голос страны» նախագծի կույր լսումների փուլին` հիացնելով մարզիչներին: Այս փուլում 4 մարզիչներից 3-ը պտտվել են, իսկ որպեսզի Սրբուհին հենց իրենց թիմ գա` կատակելով վերհիշել են, թե ամեն մեկը հայերի հետ ինչ առնչություն ունի: Ջամալան, ում մայրը հայուհի է, հիշեցրեց իր ծագման մասին, սական Սրբուհին ընտրեց Պոտապին` նշելով, որ այդպես է անում սրտի թելադրանքով: