▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հեռախոսազանգ, որը փոխում է ամեն ինչ. «Արթնացիր» ֆիլմը` շուտով

 

 

Շուտով էկրան կբարձրանա Տիգրան Նալչաջյանի նոր` «Արթնացիր» վերնագրով հետաքրքիր և գեղեցիկ ոճով նկարահանված ֆիլմը: Այն երիտասարդական դրամա է, որի առանցքում երիտասարդ և հաջողակ ճարտարապետ Կարենն է (Տիգրան Նալչաջյան), ով մտադրվել է ամուսնության առաջարկություն անել իր ընկերուհուն` Լիլիթին (Միլենա Ավանեսյան): Սակայն պատահական հեռախոսազանգը փոխում է բոլորի պլանները և այն ինչ թաքցնում է Լիլիթը` ֆիլմի ընթացքում աստիճանաբար սկսում է բացահայտվել: Իսկ այդ ամենի կիզակետում հայտնվում է Լիլիթի փոքր քույրը` Անին (Օֆելյա Հարությունյան), ով էլ փորձում է իր հերթին փոխել դեպքերի ընթացքը...

Ռեժիսոր և գլխավոր դերակատար Տիգրան Նալչաջյանի խոսքով, այս ֆիլմը կհետաքրքրի ցանկացած նախասիրության հանդիսատեսի, քանի որ բազմաժանր է և ապահովում հետաքրքիր սյուժետային շրջադարձեր: Իսկ դերասանական անձնակազմից առանձնացրեց Օֆելյա Հարությունյանին, ով իր առաջին քայլերն արել է հենց ռեժիսորի գլխավորած դերասանական դպրոցում և Մհեր Մկրտչյան արտիստական թատրոնի դերասանուհի Միլենա Ավանեսյանին, ով բարդ և հակասական կերպար է մարմնավորում:

Մարտի սկզբից ֆիլմը կցուցադրվի բոլոր կինոթատրոններում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին