▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ափսոս էր երեխան...

Համացանցի  օգտատերերը շարունակում են  զարմացած ու զայրացած արձագանքել Հանրային հեռուստաընկերությամբ ցուցադրված մի ռեպորտաժին՝ իննամյա ռեփերի մասին, որը աչքի էր ընկնում իր , այսպես կոչված, քյառթու պահվածքով :

«25 տարի հայրենական վատ ֆիլմերն ու վատ երաժշտությունը երջանիկ ապուշի դեմքով ընկալած հասարակությունը բորբոքվել է 9 տարեկան քյառթ բալիկից» ,-համացանցային զայրույթը փորձել էր  մեղմել Դետք խմբի պրոդյուսեր Արման Ամպը:

Պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյան էլ հետևյալ կերպ արձագանքեց թեմային. «բոլորիս զարմանքն ու բարկությունը այդ կիքսն էր , որ բնավ հարիր չէ Հ1-ին։ Վախենալու երեխա էր՝ առանց մանկության , ուղղակի սարսափելի էր»:

Համացանցի օգտատերերից մեկն էլ՝ Մանուկ Նիգոյանը գրեց. «Երբ 9 տարեկան երեխան, ով կյանքի ճանապարհ ընտրելու որոշման մեկնարկին է, իր երկրի Հանրային հեռուստաալիքով տեսնում է, որ երկար ու գովաբանող ռեպորտաժ է նկարահանվել ժառգոնով ռեպ կարդացողի, ոչ թե գիրք կարդացողի մասին, սկսում է վարանել` իսկ գուցե ճիշտը լեզուն աղավաղելով ռեպ կարդա՞լն է»:

«Ահավասիկ՝ Հ1-ի գլխավոր լուրերով հեռարձակվող «բացառիկ» տեսանյութ: Եթե անհապաղ այս երևույթի «ԴԵՄԸ ՉԱՌՆԵՆՔ», ապա մոտ ապագայում, Հայաստանում կանանց ծեծողների պակաս չի զգացվի: Խեղճ երեխա, ցավում եմ...»,-այսպես էր արձագանքել օպերային հայտնի երգչուհի Հասմիկ Պապյանը, որի գրառման ներքո բազում օգտատերեր շարունակել են քննարկումը, իսկ երկար տարիներ հեռուստատեսությունում աշխատած սիրված հաղորդավար Աիդա Ներսիսյանն էլ հետևյալն է գրել. 

«Սկսենք նրանից, որ սա գլխավոր լուրերով հաղորդելու նյութ չէր, այն էլ 5 րոպե տևողությամբ: Այնքա՜ն տաղանդավոր երեխաներ կան, որոնց օրինակով կարելի է մյուսներին դաստիարակել: Թեև, ի՞նչ մեղքս թաքցնեմ, չեմ զարմանում, որովհետև իրենք էլ կարդում են նույն ռեփային ոճով. ոչ վերջակետ կա, ոչ ստորակետ, ոչ էլ տրամաբանական շեշտ, կամ դադար: Ամեն ինչ նույն գլխային ձայնով ու ոգևորիչ տոնայնությամբ՝ լինի կարևոր հաղորդագրություն, մահախոսական, թե ռեփ կարդացող տղայի մասին: Իսկ Ձեր մտահոգությունը տեղին է, սիրելի Հասմիկ, երեխաները ավելի հեշտությամբ են յուրացնում վատը և խելակորույս տրվում դրան: Սա կարող է վարակիչ լինել մյուսների համար: Եվ թող չմեղադրեն ինձ հետամնացության մեջ: Ամեն ռիթմիկ արագախոսություն ռեփ չէ, ինչպես ամեն երգող՝ երգիչ, կամ ամեն կարդացող՝ հաղորդավար: Եղածը լիուլի է, երիտասարդ սերնդի ճաշակը փչացնելու նոր ուղիներ փնտրել պետք չէ»:

Ափսոս էր երեխան... от Asekose TV на Rutube.

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին