▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քուինոտ» երգով, «բիլանոտ» տեսահոլովակով Եվրատեսիլ կգնա Մգեր Արմենիան

Դիտեք նաև՝

Շաբաթներ առաջ  համացանցում հայտնվեցին «Դեպի Եվրատեսիլ» մրցույթի մասնակիցների երգերը. նախագծում հաղթելու դեպքում նրանք հենց այդ երգով պետք է ներկայացնեն մեր երկիրը  «Եվրատեսիլ 2018»  միջազգային մրցույթում:

Հրապարակվել էր  նաև Մհերի երգը,  որից հետո  համացանցի օգտատերերը նկատել էին, որ այն չափից շատ նման է աշխարհահռչակ Queen խմբի «Who Wants To Live Forever» երգին: Հիշեցնենք նաև, որ Մհերի երգի անունը «Forever» է,  և նմանություն կա ոչ միայն մեղեդիների, այլ նաև երգի բառերի միջև:

Երկու օր առաջ հրապարակվեց նաև «Forever» երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակը, որի սյուժետային լուծումներն էլ, կրկին ըստ ֆեյսբուքյան օգտատետերի,  ակնհայտ նման են Դիմա Բիլանի «Belive» երգի հիման վրա նկարահանած տեսահոլովակին:

Հատկանշականն այն է, որ չնայած այս «պլագիատներին»՝  շատերի համոզմամբ  հենց Մհերն է  Հայաստանն այս տարի ներկայացնելու «Եվրատեսիլ»-ում, և ,ըստ  ասեկոսեների,  նման հայտարարություններ իր շրջապատում  անում է նաև հենց ինքը՝ երգիչը:

Ստորև ներկայացնում ենք տեսահոլովակներն, իսկ սյուժետային նմանության մասին դատողությունը թողնում ենք ձեզ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին