▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասան Կարո Հովհաննիսյանի սիրելին առաջին անգամ մեկնաբանում է իրենց բաժանման լուրերը

 

Արդեն տևական ժամանակ է, ինչ պարբերաբար քննարկվում է, որ դերասան Կարո Հովհաննիսյանը և նրա սիրելին` դիզայներ Ռիտա Մարգարյանը, այլևս միասին չեն:  

Այդ տեղեկությունը տարածողները որպես հիմնավորում նշում  էին այն, որ  համացանցում իրենց համատեղ լուսանկարները տարածել սիրող զույգը հեռացրել էր գրեթե բոլոր լուսանկարները, այդ թվում` նաև նշանադրության:

Հարկ է նշել, որ դատելով նախկին լուսանկարներից` կարելի էր ենթադրել, որ Կարոն և Ռիտան միմյանց շատ էին սիրում և չէին բարդույթավորվում իրենց սերը ցուցադրելուց: Առավել ուշադիրները նաև պնդում էին, որ նրանք Instagram-ում այլևս չկան միմյանց հետևորդների ցանկում, ինչը ներկայիս տեխնոլոգիական դարում, թերևս, կարևոր նախապայմաններից մեկն է:

Այս պահին Մոսկվայում գտնվող Ռիտան, ով ի սկզբանե հենց այնտեղ էր ապրում, Asekose.am-ի հետ զրույցում տարածված խոսակցությունների վերաբերյալ նշեց հետևյալը.

«Ես չգիտեմ, թե որտեղից են մարդիկ նման ենթադրություններ անում: Ես շոկի մեջ եմ, սակայն ուշադրություն էլ չեմ դարձնում այդ ամենին:  Պարզապես ես և Կարոն որոշել ենք այդքան չհրապարակել մեր լուսանկարները` գոնե մի որոշ ժամանակ: Մենք չենք բաժանվել, թող եզրահանգումներ չանեն, որոնք իրենք են երևակայում և հորինում: Այդ ամենը լուրջ չէ»:

Ռիտան այլ մեկնաբանություններ տալ չցանկացավ և սահմանափակվեց այսքանով: Հավելենք, որ դերասան Կարո Հովհաննիսյանն այս առիթով նույնպես ցանկություն չունի խոսել: Մեկ անգամ միայն ասել է ընդամենը հետևյալը. «Նման բան չկա, մենք չեն բաժանվել»:

Ինչևէ, մենք էլ մեր հերթին զույգին հարատև սեր ենք մաղթում:

Հեղինակ` Ա. Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին