▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցել է 18 տարի, ինձ շատերը չներեցին, լավ է այն ժամանակ համացանց չկար՝ ինքնասպանության կհասցնեին. Լուսինե Բադալյան

Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այս մի քանի օրվա քննարկումները ինձ հիշեցրին մի պատմություն իմ անցյալից, որի մասին երբեք չեմ խոսել, ինքս էլ փորձել եմ փակել ու չհիշել այդ թեման, բայց շատ տարիներ են անցել, արդեն էդպես չի ցավեցնում,կպատմեմ ։) երևի 2000 թ.ն էր, ես իմ հայտնիության գագաթնակետին էի՝ Skanword Show-ի շնորհիվ( էդպիսի հայտնիություն ունեցել եմ մի 2տարի ) КВН- ը ահավոր մոդա էր , ու ինձ կանչել էին որպես ժյուրի ։ Դպրոցների մեջ էր մրցակցությունը, չեմ ասի ուրիշ ովքեր էին ինձ հետ ( նույնիսկ այսօրվա դեռ ամենաները) , ինձ նախապես մոտեցան ու ասեցին , թե ում օգտին պիտի քվեարկեմ ։ Մրցույթն սկսվեց , կային լավ թիմեր , կոնկրետ այդ թիմը ինձ դուր չեկավ ( ու ոչ միայն ինձ ) , բայց ես միակն էի, որ ցածր դրեց , ես կասեի շատ ցածր , որպեսզի լավ թիմը , որին ցածր էին բոլորը նշանակել՝ հասկանալի պատճառներով, բալանսի գա, ինձ հետ միասին, իմ խելքին ընկավ ու ցածր, բայց ոչ իմ չափ, դրեց ևս մեկը, որ մինչ օրս էլի չի փոխել իր անկեղծ ու արդար կերպարը ։) գլուխներդ չցավեցնեմ . Իմ նշանակած 2֊ի պատճառով այդ թիմը խնդիր ունեցավ, որից հետո , բառիս բուն իմաստով, ինձ վրա հարձակվեցին ծնողներն ու ուսուցիչները , ամենակեղտոտ բառերը առաջին անգամ լսեցի իմ հասցեին նրանց կողմից, ովքեր հիացական բացականչություններով ու ծափերով էին ինձ դիմավորել դահլիճում ։ Ինձ ետնամուտքով մի կերպ դուրս բերեցին ու մուգ ապակիներով ավտոմեքենայով հասցրեցին տուն, որովհետև այդ թիմում ինչ֊որ մարդկանց երեխաներ էին ։ Ծնողները գոռում էին, որ ես կոտրեցի երեխաների ( կարծես մյուս թիմերում երեխաներ չէին) , որ դա ճակատագրական հարված էր այդ երեխաներին ։ Ես հուսով եմ, որ այդ երեխաներն այսօր հասել են իրենց նպատակներին, ես ամեն գիշեր աղոթել եմ իրենց համար, բայց ինձ համար դա եղավ ճակատագրական ։) անցել է 18 տարի , ես դեռ դրանից դուրս չեմ եկել , որովհետև ինձ շատերը չներեցին իմ՝ իմ կարծիքով արդար գնահատականի համար ։) լավ է դեռ այն ժամանակ համացանց չկար, թե չէ ինքնասպանության կհասցնեին։))))դրանից հետո, որքան էլ աշխատեցի ինձ վրա, ես այլևս չունեցա ոչ այդպիսի հայտնիություն, ոչ հաջողություն, ու ամենավատը՝ ոչ էլ շանս ( չնայած վստահ եմ, որ չեն էլ հիշում պատճառը, բայց նստվածքը կա) ։ Դրանից հետո ինձ մոտ առաջացավ բարդույթ. Ես դեռ շարունակում եմ ասել, որ ես ռուսերեն չգիտեմ ( հահահա) և հումորից հեռու մարդ եմ ( հահահահա) ։
Ասածս ինչ է՝ անկեղծությունը դժվարամարս բան է ։) ժյուրի լինելը՝ անշնորհակալ աշխատանք ( դրանից հետո միշտ մերժում եմ ժյուրի լինելու ցանկացած առաջարկ), ամեն մեկի պատմածը ՝ խիստ հարաբերական , որովհետև դուք տեղում չեք եղել ու չգիտեք ինչն է մարդուն դրդում որևէ քայլի ։) իսկ մի անկեղծ ու անզգույշ քայլը՝ ճակատագրական ։)
Մի դատեք, որ չդատվեք
Շնորհակալություն»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին