▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ձեր ներսի մաղձը շպրտում եք մի մարդու վրա, ով նույնպես կին է, մայր և դուստր. Դիանա Գրիգորյանը՝ իրեն քննադատողներին

 

Դիանա Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով երեկ՝ Մովսես Խորենացու մեդալով պարգևատրվելուն, հետևյալ գրառումն է կատարել.

«Ուզում եմ շնորհակալ լինել բոլոր այն մարդկանց, ովքեր գնահատեցին տարիներիս աշխատանքը, շնորհակալ եմ Բարձր գնահատանքի համար: Շնորհակալ եմ ընկերներիս, բարի կամեցողներիս, որոնք սրտաբուխ շնորհավորանքներով շարունակում եմ ինձ պարգևատրել, որովհետև նրանցից յուրաքանչյուրի բարի ու անկեղծ խոսքն ինձ համար անգին պարգև է:

Իսկ «Char u naxandz» մարդկանց կասեմ հետևյալը… մոռացել էլ եք անգամ, որ այսօր տոն է, որ այսօր պիտի Ձեր մայրերին, քույրերին և կանանց տաք բարություն, ջերմ խոսքեր, փոխարենը Ձեր ներսի մաղձը շպրտում եք մի մարդու վրա, ով նույնպես կին է, մայր և դուստր: Եթե իմանամ, որ Ձեր մեջ կուտակված թույնն ինձ վրա թափելով կօգնի Ձեզ Ձեր շրջապատի կանանց մի քիչ ավել երջանկացնել և ուշադրության արժանացնել, պատրաստ եմ ինձ վրա կրել Ձեր «ագրեսիան»:

Փ.Ս 1

Մամ ջան իմ հաղթանակները քոնն են, ես երջանիկ եմ, հպարտ և Աստծուն շնորհակալ, որ ունեմ քեզ, դու իմ հենարանն ես, իմ պաշտպանը, իմ լուսավոր կետը, ինձ թևեր տվողը, շնորհավոր լինի տոնդ:

Փ.Ս 2 Շնորհավորում եմ բոլոր կանանց` մաղթելով` առողջություն, սեր և տոկունություն: Ես համոզվել եմ, որ կայացած կանայք դժվարին պահերին անշահախնդիր աջակցում են միմիյանց»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին