▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդուն ծաղրելու հաշվին հումոր անելն ու հաղորդումը դիտարժան դարձնելը` ճիշտ ու ազնիվ չէ. Գոհար Հարությունյանն ու Լիլի Սարգսյանը՝ «Լավ երեկո»-ի մասին

​​​​​​​

Երեկ Հանային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդման Մարտի 8-ին նվիրված թողարկման հյուրը «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանն էր: Հաղորդման ընթացքում Լիլին իր խոսքը կազմելիս մի քանի անգամ սխալվեց, նա պատմում էր, որ Կանանց միջազգային տոնի կապակցությամբ միացել է «Հայ կամավորների բանկ» ԵՀԿ-ի նախաձեռնությանը եւ այցելել Նորքի տուն-ինտերնատ՝ շնորհավորելու տեղի կին բնակիչներին: Սակայն այս մասին խոսելիս Լիլին հուզմունքից չէր հիշում «Նորքի տուն-ինտերնատի» անունը: Այս միջադեպը հաղորդման ընթացքում հումորի վերածեցին հաղորդավարները՝ Արամ MP3-ին եւ Ավետ Բարսեղյանը, իսկ այսօր արդեն ֆեհբուքայն օգտատերերի կողմից հաղորդումը դիտարկվում է որպես ծաղրանք Լիլիի նկատմամաբ: «Ինչպե՞ս էին «Լավ երեկո»-ի հաղորդավարները «ղժժում» Միսս Արմենիայի հաղթող Լիլի Սարգսյանի վրա»՝ այս վերանգրով նյութերը վերջին ժամերին ամենաքննարկվողն են:
Life.panoram.am-ը թեմայի շրջանակում խոսել է «Միսս հայուհի» գեղեցկության մրցույթի ղեկավար Գոհար Հարությունյանի եւ «Միսս Արմենիա 2017» Լիլի Սարգսյանի հետ:
Լիլի Սարգսյանը, իր խոսքը կազմելիս, նշեց. «Մարդուն ծաղրելու եւ ծաղրանքի ենթարկելու հաշվին հումոր անելն ու փորձել հաղորդումը ավելի դիկտարժան դարձնել, մեղմ ասած, ճիշտ ու ազնիվ չէ: Ինձ խոստացել էին, որ չստացված կադրերը կհեռացնեն, նաեւ վստահեցրել էին, որ հանգիստ խոսեմ եւ չվախենամ սխալներից, բայց, փաստորեն, նրանք իրենց խոսքի տերը չեղան: Արդյունքում՝ ինձ խաբելու հաշվին ծիծաղելի դարձրին իրենց հաղորդումը, իսկ թե որքանով է դա արդար, թող դատեն իրենք եւ մարդիկ»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին