▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 08.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Լրագրողներին հարցազրույց չտանք, իրանց հացը կտրվի. Անահիտ Մութաֆյան

Դիտեք նաև՝

Երեկ անդրադարձել էի դերասանուհի Անահիտ Մութաֆյանի մի հարցազրույցին, որում վերջինս նշել էր, որ իր` երեխա չունենալու միակ պատճառն այս երկիրն է , որտեղ ինքն ապրում է, սակայն չի ցանկանում` այստեղ ծնվի ու ապրի իր երեխան: Ըստ իմ սուբյեկտիվ կարծիքի` մեր հայտնիների համար արդեն սովորություն է դարձել իրենց անձնական ձախողումները մյուսների վրա բարդելն ու Անահիտը ևս բացառություն չէ: Ինչևէ, Անահիտն ու իր կարծիքը, բայց…

Երեկ երեկոյան դերասանուհին ուղիղ եթերի միջոցով ցանկանում էր շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր շնորհավորել են իր ծննդյան տարեդարձն ու անակնակալներ մատուցել:  Հենց այդ պահին հասկացա, թե ինչն է իրականում Անահիտի` երեխա ունենալու ցանկության բացակայության պատճառը: 35 տարեկան կինը` 5 փուչիկը ձեռքին, փորձում էր ուղիղ եթերի միջոցով գտնել «սիրտդ ուտեմ» գրվածքով փուչիկներն ուղարկողին, ու մի բան էլ կատակում, որ եթե ուղարկողը լիներ ֆեդերացիայի նախագահը, ապա այդ 5 փուչիկի տակ կլիներ Ռենջ Ռովեր ավտոմեքենա:

Սա էլ անցանք, բայց ամենից շատ ինձ զայրացրեց այն, որ Անահիտը ուղիղ եթերի ընթացքում մի քանի անգամ ծաղրելով խոսում էր լրագրողների մասին, իբրև թե վախենում էր, որ իրեն նաև հետևում է լրագրող և կարող է հերթական հոդվածը հրապարակել: Օրինակ, երբ դերասանուհին պատմում էր ծննդյան առաջին րոպեների մասին, ասաց որ շատ լավ գիշեր է անցկացրել, ու լեզուն կծեց`վայ հիմա կգրեն, որ լավ գիշեր եմ անցկացրել ու կփորձեն հասկանալ, թե` ում հետ: Ասեմ, որ Անահիտից հետ չէր մնում նրա մայրը, ով կադրից դուրս ասում էր` պիտի դրանց հարցազրույց չտաս, չնայած ինչ կարևոր ա տաս` չտաս, իրանց մտքով ինչ անցնում ա, մեկա գրում են: Անահիտն էլ մորն ի պատասխան ասաց` պիտի լրագրողներին հարցազրույց չտանք, իրանց հացը կտրվի:

Սիրելի Անահիտ, վստահեցնում եմ Ձեզ, մի օր ինքներդ եք խնդրելու, որ լրագրողներն անդրադառնան Ձեզ, որպեսզի չմոռացվեք ու ինքներդ հացից չկտրվեք:

Հեղինակ` Ա. Գրիգորյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին