▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայրս ծերանոցում էր, քույրս ինձ չի տեղեկացրել նրա մահվան լուրի մասին. Նաիրա Մովսիսյանը պարզաբանում է

Դիտեք նաև՝

​​​​​​​

Օրեր առաջ դերասանուհի Նաիրա Մովսիսյանը հարազատների և ընկերների հետ միասին տոնեց իր ծննդյան 30-րդ տարեդարձը: Պարզվում է, սակայն, որ հենց այդ նույն օրը կյանքից հեռացել է Նաիրայի հայրը, ում հետ դերասանուհին այս տարիների ընթացքում շփման որևէ կապ չի ունեցել:

Asekose.am-ը կապ հաստատեց դերասանուհու հետ՝ ճշտելու, թե արդյո՞ք ինքը տեղյակ է եղել հոր մահվան լուրի մասին:

«Ինձ այդ օրը ոչ ոք ոչ մի բան չէր ասել: Նրա հետ ես վաղուց է, ինչ շփում չեմ պահպանում»,- նշեց Նաիրան:

Նրա խոսքով՝ հոր՝ մահամերձ լինելու մասին ինքը տեղեկացել է ընդամենը երկու շաբաթ առաջ.

«Բացի ինձանից, նա ունի ևս 4 երեխա, որոնց հետ շփում հայրս ունեցել է: Սակայն այս ամենով հանդերձ՝ նա գտնվում էր ծերանոցում: Երբ երկու շաբաթ առաջ քույրս զանգահարեց և ասաց, որ նա մահամերձ է, ես ամեն ինչ դրեցի մի կողմ և այցելեցի նրան՝ կարծելով, թե հայրս գտնվում է խնամքի կենտրոնում: Սակայն գնալով այնտեղ՝ պարզեցի, որ դա ոչ թե խնամքի կենտրոն, այլ՝ ծերանոց է: Դրա մասին ևս տեղյակ չէի»,- պատմեց Նաիրա Մովսիսյանը՝ շարունակելով.

«Ես իմ հայրիկին վերջին անգամ չեմ հիշում, թե երբ եմ տեսել, երևի թե 3-րդ դասարանում: Ես մենակ եմ մեծացել, բայց իմանալով նրա առողջական վիճակի մասին՝ մարդ գտնվեցի, մոռացա նրա բոլոր չարածները և ցանկացա տեսնել: Երեխաներից ես միշտ նրա սիրելին եմ եղել, սակայն 20 տարուց ավել է, ինչ նա ինձ չէր տեսել: Այս տարիների ընթացքում ես որ «մեռել» կամ «ողջ» եմ եղել, ոչ ոք տեղյակ չի եղել դրա մասին»,- պատմեց Նաիրան:

Ինչպես նշեց դերասանուհին՝ ինքը հոր մահվան մասին լուրը տեղեկացել է լրագրողներից.

«Լրագրողներն այսօր առավոտյան զանգահարում են ինձ և տեղեկացնում, որ հայրս մահացել է, ինչպես նաև ինչ-որ մեկը ֆեյսբուքյան էջիս է գրում, որ Նաիրայի հայրը մահացել է, նա ներկա չի գտնվել: Ես անգամ չգիտեմ նա ծննդյանս օրն է մահացել, թե` ոչ: Ցավալին այն է, որ բոլոր նրանք, ովքեր ինչ-որ բարեկամական կապ ունեն ինձ հետ, չեն տեղեկացրել ինձ հայրիկիս մահվան  լուրի մասին»,- Asekose.am-ի հետ զրույցում ասաց դերասանուհի Նաիրա Մովսիսյանը: 

Ներկայացնում ենք նաև Նաիրա Մովսիսյանի՝ քիչ առաջ արված ֆեյսբուքյան գրառումը՝ հոր մահվան կապակցությամբ.

Սիրելի հետևորդներ, ցավով պետք է նշեմ, որ ես շնորհիվ լրագրողների տեղեկացա, որ հայրս այլևս ողջ չէ։ Ինձ համար սարսափելի դժվար է ընկալել այս փաստը՝ չհաշված նրա, որ ես նրա հինգերորդ երեխան էի և կապ չունեի նրա հետ։

Ցավալի էր, որ ազգում չգտնվեց մեկը, ով ինձ այդ մասին կասեր։ Բայց, Փառք Աստծո, ողջության օրոք տեղեկացնել կարողացան, որ վատառողջ է և ես գնացի։ Շփվել եմ, խոսել, ցավ ապրել։ Ցավ, որ նրա մնացած զավակները ծերանոց են գցել նրան (բացի ինձանից նա իր երեխաների հետ շփում ունեցել է)։

Հ.Գ. Երրորդ դասարանում գրածս միակ չափածոն հորս մասին հիմա տեղին է բարձրաձայնել։

Իմ սրտի մեջ կրկին դու ես ,
Դու ես դաջվել սրտիս խորքում ։
Բայց ես կրկին կցանկանայի շոյել ձեռքերդ առնական,
Գրկել մարմինդ հայրական ։
Բայց դու հիմա շատ հեռու ես 
Մոռացել ես դու ինձ վաղուց։


Հեղինակ՝ Սաթենիկ Խաչատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին