▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կանադական «Ձայն»-ում Միրիամ Բաղդասարյանը հերթական անգամ հիացրել է Լարա Ֆաբիանին և անցել հաջորդ փուլ

 

Կանադական «Ձայնը» նախագծի մենամարտեր փուլում հայազգի Միրիամ Բաղդասարյանն իր ելույթով հիացրել է իր մարզչին` Լարա Ֆաբիանին: Միրիամն ու մյուս մասնակիցը` Կատարինա Ռոբերը կատարել են Քրիստինա Ագիլերայի «Hurt» երգը:

«Ես չեմ զարմանա, եթե Միրիամի գլխարկի տակից ինչ-որ բան դուրս գա, որի մասին ես չեմ էլ պատկերացրել»,-իր խոսքում նշել է Լարա Ֆաբիանին: Վերջինս թողարկումից հետո խոստովանել է, որ Միրիամը ստիպել է իրեն զգալ մի բան, որը մինչ այդ երբևէ չի զգացել:

Հիշեցնենք, որ կույր լսումների ժամանակ Մարիամը, կատարելով հայտնի «Litlle me» երգը, ստիպել է մարզիչներին հոտնկայս ծափահարել իրեն: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին