▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայ ժողովուրդը պետք է հաղթի ամենուր՝ և՛ բեմի վրա, և՛ մարտի դաշտում. Սրբուհի Սարգսյան

Երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով մասնակցում է ուկրաինական «Ձայնը» հեռուստանախագծին, ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր ելույթը, որին կից կատարել է հետևյալ գրառումը.

«Ընկերնե՛ր, ես անչափ երջանիկ եմ, քանի որ հաղթահարել եմ ‹‹Ուկրաինայի Ձայնը›› նախագծի արդեն երրորդ փուլը և այժմ շարունակելու եմ պայքարս «Ուղիղ եթերներ»-ում: Իմ ելույթը և, համապատասխանաբար, իմ հաղթանակը հպարտությամբ նվիրում եմ մեր հերոսներին՝ հայ զինվորներին, ովքեր պաշտպանում են մեր սահմանները, մեր ժողովրդին և մեր հայրենիքը:Հայ ժողովուրդը պետք է հաղթի ամենուր՝ և՛ բեմի վրա և՛ մարտի դաշտում:Իմ հերոսնե՛ր, հպարտ եմ Ձեզանով»:

Հիշեցնենք, որ Սրբուհին օրերս հաղթահարել է նախագծի 3-րդ փուլը`կատարելով Dziwny jest ten swiat երգը: Նրա մարզիչը` Պոտապը, նշել է, որ ցանկանում է Սրբուհու հետ նաև հայերեն երգ պատրաստել:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին