Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Նազենի Հովհաննիսյանի հետ տհաճ միջադեպ է տեղի ունեցել. անծանոթ տղամարդիկ ծննդատան դիմաց հայհոյել են դերասանուհուն: Դերասանուհին կրկին անդարդարձել է միջադեպին՝ Instagram-ում գրելով հետևյալը.
«Տղամարդու համարձակությունն որակը կնոջը պաշտպանելու և մեծարելու մեջ է, ոչ թե վիրավորելու։ Վերջերս հաճախ եմ բախվում դեպքերի, երբ ամենաթողությամբ վարակված որոշ «տղաներ» իրենց հայհաոյախառը պահելաձով կարծում են, թե «տղամարդ են»։ Ձեզ Մայր է բերել, նրան հարգելով՝ ձեզ ու մնացած մարդկանց պետք է հարգեք։ Գիտեմ, որ շատ աղջիկներ վախենում են բարձրաձայնել իրենց հետ պատահածների մասին, բայց ես չեմ լռի։ Վախենալ պետք է անկիրթ ու տականք տեսակի շատացումից, ոչ թե...
Հ.Գ. Իմ միջավայրում իսկական տղաներ դեռ կան, ու Փառք Տիրոջ որ նրանք կան, ու պինդ ողնաշար ունեն։ Բայց ափսոս, որ որոշ թափթփուկներ պղծում են Հայրենիքի հողն իրենց ներկայությամբ և անբարո վարվելակերպով։
Հիշեք. Կինը՝ ձեր Մայրն է, քույրն է, երեխան է, տատիկը կամ հորաքույրն է, մորաքույրն ու ապագա սիրած աղջիկը կամ հարսնացուն, ձեր ԿԻՆԸ, ի վերջո, որին գուցե փողոցում անհարկի մի ուրիշ տղա ձեզ պես վիրավորի, ուղղակի հիշեք։ Եթե կինը մենակ է, չի նշանակում, որ նա անպաշտպան է»:
Կարդացեք նաև` «Հետևիցս լսեցի ահավոր հայհոյանք` «գայիր մի հատ նկարվեինք, այ քո մ...ք…..». Նազենի Հովհաննիսյանը զայրացած է