НТВ հեռուստաալիքով հեռարձակվող՝ «Ты супер» երգի մրցույթի երկրորդ սեզոնի երկրորդ փուլում 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը կատարել է Իգոր Սարուխանովի «Скрип колеса» հայտնի երգը:
Աղջիկն իր համեստությամբ և վոկալ տվյալներով ստիպել է ժյուրիի անդամներին սեղմել կանաչ կոճակը:
Սաթենիկը հաջորդ փուլ է անցել, իսկ վերջում էլ երգել է Իգոր Սարուխանովի հետ:
Նշենք, որ Սաթենիկն իր 2 եղբայրների հետ 7 տարի է, ինչ ապրում է Գյումրիի մանկատներից մեկում:
Հիշեցնենք, որ առաջին մրցութային օրը 14-ամյա Սաթենիկ Գևորգյանը կատարել է «Զեփյուռի նման» հայտնի երգը:
Ժյուրիի անդամներից Իգոր Կրուտոյն իր խոսքում նշել էր. «Հայաստանը աշխարհի երաժշտական երկրներից մեկն է: Դու փառք կբերես քո երկրին»։ Իսկ Յուլիանա Կարաուլովան ասել էր, որ իրենք լող են տվել Սաթենիկի ձայնի մեջ։