▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կաղաչեմ տղերք, ժողովուրդ, այս անգամ գոնե ստացվի. Արսինե Խանջյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այսօր Հանրապետության հրապարակում «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքում հեռախոսով ցուցարարների հետ կապվեց կանադահայ հայտնի դերասանուհի Արսինե Խանջյանը։

Նա հայտարարեց, որ իր սիրտն ու հոգին Երևանում է, երիտասարդ, երիտասարդուհիների հետ. «Ես ուրախ եմ, որ դուք միասնական եք և շարժվում եք Երևանի փողոցներով, կամուրջներով ու հնչեցնում ձեր պահանջը»։

«Կաղաչեմ տղերք, ժողովուրդ, այս անգամ գոնե ստացվի։ Ես և Սփյուռքի իմ ընկերները կիսում ենք ձեր պահանջները։ Այս պահից մենք ձեր հետն ենք, բայց ավելի վախով լեցուն, քան դուք։ Ձեր մարմինները կարող է վնասվին, բայց ոչ ձեր կամքը և ոգին։ Կխնդրեմ ընդդիմադիր ուժերից, որ միասնաբար մասնակցեն ձեր արդար գործունեությանը։ Ներկայացրեք ձեր խորհրդարանին հստակ փոփոխությունների օրակարգ։ Միայն փողոցի ձայնը չպետք է լսվի, կոնկրետ առաջարկներ ներկայացրեք։ Այսօրվա համակարգը անօրինական է, կասկած չկա», - հեռախոսով հայտարարել է Խանջյանն ու ասել է, որ երիտասարդների պահանջը օրինական է ու «ուժը նրանց մեջն է»։։

Այնուհետև դերասանուհին դիմել է վարչապետին. «Բավ է այն տառապանքը, որ կպարտադրեք հայ ժողովրդին։ Ես քաղաքացի չեմ, բայց իբրև հայուհի, պահանջում եմ ձեզնից, որ հարգանքով վերաբերվեք ժողովրդին։ Այո, կարելի է ենթադրել, որ տակավին ժամանակն է, որ հրաժարվեք ձեր պաշտոնից։ Հեռացեք ձեր ճանապարհով և թողեք, որ ժողովուրդը ինքնավարության արժեքները համտեսի»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին