▲ Դեպի վեր

Երեքշաբթի, 29.04.2025 lang.iso lang.iso lang.iso

Պարզապես չէի կարող լռել.Գոհար Ավետիսյանը՝ հայաստանյան ցույցերի մասին

Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին է անդրադարձել ՌԴ-ում հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը: Նա իր Instagram-ում ցույցերից մի կադր է հրապարակել եւ գրել.

«Շատ եմ ցավում՝ տեսնելով, թե ինչ է կատարվում հիմա իմ Հայաստանում: Այնպես եմ ցավում քաղաքացիների համար... Ամենասարսափելին այն է, որ մենք ոչնչով չենք կարող օգնել... Ես ամեն առավոտ արթնանաում եմ այն մտքով, թե ինչ կարող եմ անել, որպեսզի խաղաղ քաղաքացիները չտանջվեն... եւ պատասխան չեմ գտնում:Ես գլուխ չեմ հանում քաղաքականությունից եւ ատում եմ քաղաքական գրառումներն այնպիսիններից, ինչպիսին ես եմ, որոնք ոչինչ չգիտեն այդ ամենի մասին... Բայց ես պարզապես չէի կարող լռել:Իմ հարազատներ, պինդ կացեք, մենք ձեզ հետ ենք եւ ցանկանում ենք, որ ամեն ինչ արագ կարգավորվի եւ արդարությունը վերականգնվի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին