▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ ջան, իմ եղբայր, վերջին ուժերդ ներդիր ու ադեկվատ նայիր Էդմոն Մարուքյանի անհանգստությանը. Հովհաննես Ազոյան

Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքում գրառում է կատարել` տարածելով Էդմոն Մարուքյանի հարցազրույցի տեսագրությունն ու Նիկոլ Փաշինյանին կոչ անելով լսել նրան։

«Նիկոլ ջան, իմ եղբայր …10 տարի շարունակ իմ հերոսն ես եղել, տեսել եմ ազնվությունդ ու անձնազոհությունդ հանուն ազատ ու անկախ Հայաստանի…և ամբողջ կյանքս կլինեմ կողքիդ………գիտեմ ուժասպառ ես լինում, բայց խնդրում եմ վերջին ուժերդ ներդիր ու Էդմոն Մարուքյանի անհանգստությանը ադեկվատ նայիր… վստահ եմ , որ իշխանությունը չի կարող քեզ ու մեզ հին ու փտած մեթոդներով խաբել…… խնդրում եմ քեզ եղբայր… վերջին անգամ դա էլ արա, հանգիստ լինենք… կեցցե ազատ ու քաղաքակիրթ մեր հայրենիքը… գրկում եմ քեզ»,–գրել է նա։

Հիշեցնենք, որ հարցազրույցում Էդմոն Մարուքյանը նշել էր, որ կա երրորդ ճանապարհ։

Էդմոն Մարուքյանն ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը տոտալ փակուղի է, և պետք է ամեն բան անել, որպեսզի ուժ չկիրառվի, որպեսզի բռնություններ չլինեն, ինչի համար հարկավոր է փոխզիջում, հակառակ դեպքում դա անխուսափելիորեն հանգեցնելու է քաղաքացիական ընդհարումների։ 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին