▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք չեք կարող ապրիլի 24-ին ևս մեկ եղեռն անել. Ելենա Բորիսենկոն՝ ոստիկաններին

​​​​​​​

Մաշտոցի պողոտայում ոստիկանության գնդապետը ժողովրդին խորհուրդ է տալիս «գնալ տներով»։

«Խաղաղ հավաք այս պահին գոյություն չունի, խաղաղ հավաքի անվան տակ իրականացվում են բազմաթիվ վարչական և այլ խախտումներ։ Մենք հորդորում ենք գնալ տներով, ենթարկվել օրենքին։ Սադրանք անողների մասին ձեր կազմակերպիչները պետք է մտածեն»,- ասել է ոստիկաններից մեկը։

Դերասանուհի Ելենա Բորիսենկոն ոստիկաններին ասաց, որ չունեն կազմակերպիչ.

«Մենք ազատ, անկախ ժողովուրդ ենք, և այստեղ ենք ոչ թե՝ նրա համար, որ ունենք կազմակերպիչ և ինչ-որ մեկի հետևից ենք գնում, այլ՝ մենք ուզում ենք ապրել ազատ, անկախ երկրում։ Մենք խաղաղ ցույց ենք անում, ոչ մի սադրիչ մեր մեջ չկա։ Սա խաղաղ ցույց է, մեր ձեռքերը դեպի վեր են:Դուք չեք կարող ապրիլի 24-ին ևս մեկ եղեռն անել, դուք չեք կարող կանգնեցնել այս ժողովրդին»,- ասել  է դերասանուհ Ելենա Բորիսենկոն` ոստիկաններին։

Մաշտոցի պողոտայում ոստիկանության գնդապետը ժողովրդին խորհուրդ է տալիս «գնալ տներով»։ «Խաղաղ հավաք այս պահին գոյություն չունի, խաղաղ հավաքի անվան տակ իրականացվում են բազմաթիվ վարչական և այլ խախտումներ։ Մենք հորդորում ենք գնալ տներով, ենթարկվել օրենքին։ Սադրանք անողների մասին ձեր կազմակերպիչները պետք է մտածեն»,- ասաց ոստիկաններից մեկը։
Դերասանուհի Ելենա Բորիսենկոն ոստիկաններին ասաց, որ չունեն կազմակերպիչ. «Մենք ազատ, անկախ ժողովուրդ ենք, և այստեղ ենք ոչ թե՝ նրա համար, որ ունենք կազմակերպիչ և ինչ-որ մեկի հետևից ենք գնում, այլ՝ մենք ուզում ենք ապրել ազատ, անկախ երկրում։ Մենք խաղաղ ցույց ենք անում, ոչ մի սադրիչ մեր մեջ չկա։ Սա խաղաղ ցույց է, մեր ձեռքերը դեպի վեր են»։
Ոստիկանն էլ ասաց, որ ապրում են ազատ, անկախ երկրում։ Նա դարձյալ հորդորեց ցուցարարներին տուն գնալ։
«Դուք չեք կարող ապրիլի 24-ին ևս մեկ եղեռն անել, դուք չեք կարող կանգնեցնել այս ժողովրդին»,- ասաց դերասանուհին ոստիկաններին։
Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին