Քիմ Քարդաշյանն իր Twitter-ում լուսանկար Է հրապարակել ու գրառում արել Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ, նաև անդրադարձել է Դոնալդ Թրամփի ելույթին, որն այդպես էլ չի ասել «Ցեղասպանություն» բառը։«Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ն կկարողանա ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ բազմաթիվ այլ երկրների նման։ Երբեք մի մոռացեք»,- գրել է հայուհին։



