▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անտանելի էր հեռվից հետեւել». Իվետա Մուկուչյանը վերադարձել է ՀՀ՝ միացել ցուցարարներին

Իվետա Մուկուչյանը վերադարձել է Հայաստան, որպեսզի միանա խաղաղ անհնազանդության ցույցերին: Երգչուհին իր ինստագրամում լուսանկար է հրապարակել եւ գրել.

«Ես արդեն Հայաստանում եմ։ Վերադարձա, քանի որ անտանելի էր հեռավորությունից հետեւել, թե ինչպես է քո ու ողջ ազգաբնակչության համար պայքարում երիտասարդների մեծ խումբ, իսկ դու առավելագույնն ինչ կարողանում ես անել ելույթներիդ արանքում համակարգչի էկրանի առջեւ նստելն ու իրադարձությունների զարգացումներին հետեւելն է։ Ես արդեն այստեղ եմ ու այսօր երեկոյան կմիանամ իմ հայրենակիցներին, իսկ դրա համար մի քանի պատճառ ունեմ. 

Մեր հայրենիքը ժողովրդինն է: Սա փաստ պետք է լինի բոլորի եւ յուրաքանչյուրի համար։ Ժամանակները փոխվել են, իսկ նոր «դարը» արդարության եւ խաղաղության նորովի գիտակցմամբ պետք է առանձնանա։ Ու հավատացեք կարեւոր չէ, թե ով կղեկավարի երկիրը, գլխավորն այն է, որ տվյալ անձն անսահման սիրի իր երկիրն ու ժողովրդին, առաջնորդվի արդարամտությամբ։ Սա այսօրվա գլխավոր հրամայականն է»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին