Դերասան, հումորիստ Հայկ Մարությանը երեկ ելույթ ունեցավ նաև Գյումրիի հանրահավաքի ժամանակ: Հայկոն ելույթի սկզբում ասաց, որ իր հորական կողմից տատիկը գյումրեցի է: Նա նաև ասաց, որ Գյումրի քաղաքում տուն ունի: Այս մասին նա իր օրերս է իմացել:
«Պարզվեց, որ հորս մայրը, այսինքն՝ տատիկս, Գյումրիից է։ Ասեմ ավելին՝ 5 օր առաջ շատ պատահական զանգ եկավ ինձ անծանոթ համարից, և մի մարդ ասաց, որ Գյումրիում տուն ունեմ։ Ասաց, որ այդ տունն առնող կա, կարո՞ղ ա ծախեմ։ Ա՛յ հիմա իրեն պատասխանում եմ՝ ոչ, չեմ ծախում իմ Գյումրիի տունը»,- նշեց դերասանը։
«Ապրիլի 23-ին ամբողջ հայ ժողովուրդը` հայաստանիցները և սփյուռքը տարան անհավանական և աննախադեպ հաղթանակ, բայց որպեսզի այդ հաղթանակը լինի վերջնական մենք ունենք անելու ևս մեկ քայլ, մենք պետք է անենք ազատ, անկախ և թափանցիկ ընտրություններ, իսկ դրա համար մենք պետք է որպես երկրի ղեկավար ունենանք մեր ժողովրդավարական թեկնածուն: Ամբողջ հայ ժողովրդի վարչապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է և միայն իրեն մենք կվստահենք, որ տանի Հայաստանը դեպի ազատ և արդար ընտրություններ, դրա համար մենք պետք է մնանք այսքան ուժեղ, որքան այսօր ենք և պետք է ուժեղանանք վաղը, մյուս օրը և մինչև ամսի 1-ը: Իսկ երբ ունենանք ազատ և արդար ընտրություններ, այդ ժամանակ կունենանք ազատ և անկախ Հայաստան»,- իր խոսքն ավարտեց դերասանը:
Կարդացեք նաև` Աղ ու հացով, զուռնա-դհոլով....Նիկոլ Փաշինյանի ավտոերթը