▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սոնա Ռուբենյանի մայրը բանաստեղծություն է նվիրել հանրահավաքից հայտնի դարձած տատիկին

Երգչուհի Սոնա Ռուբենյանի մայրը բանաստեղծություն է նվիրել հանրահավաքից հայտնի դարձած  տատիկին:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Քո աչքե՜րը...
Ախ տեսել են նրանք այնքա՜ն՝
Առճակատվող չար ու բարի...
Նրանց անփայլ հիշողության եզրագծում՝
Թաքնված է բեռը դարի։
Դեմքիդ ամեն խորշոմի տակ
Սքողված է սերը ջահել քո օրերի,
Սերը ծնած զավակների ու թոռների,
Բերկրանքը քո՝ դառը դատած աշխատանքի,
Վաստակը քո՝հանուն հողի, հայրենիքի։
Նվազել է ու մարել է ուժը դալար քո ձեռքերի,
Բայց կանչը քո հպարտ գենի,
Քեզ բերել է ու խառնել է այս ամբոխին ջահելների։
Դու պարում ես ու ցնծում ես անուրջներում ապագայի...
Դու՛ ես այսօր իմ հերոսը՝
Քո աչքերով ՝այդքա՜ն բարի:

Հեղ՝. Արմինե Սարգսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին