Մայիսի վերջին Հայաստան է գալու հանրահայտ բրիտանացի ռոք երգիչ, կոմպոզիտոր, երգահան և դաշնակահար Էլթոն Ջոնը:
Հայտնի արտիստը Երեւան է գալիս լսողական սարքերի արտադրող ամերիկյան «Սթարկի» (Starkey) ընկերության կողմից իրականացվող բարեգործական ծրագրի շրջանակում: Ընկերության Հայաստանյան գրասենյակից ոչ հերքել են, ոչ հաստատել այդ տեղեկությունը:
Նշենք, որ աշխարհահռչակ երգիչն ընկերական հարաբերություններ ունի բրիտանահայ գործարար, բարերար Վաչե Մանուկյանի, ինչպես նաև նախագահ Արմեն Սարգսյանի հետ: