▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միշտ Նիկոլի վրա պետք է աչքներս պահենք. Սերժ Թանկյան

Հայաստան ժամանելուց հետո լրագրողների հետ զրույցում Սերժ Թանկյանը նշել է, որ իշխանությունների կողմից ոչ մի հրահանգ չի եղել Հայաստան գալու կամ չգալու:

«Մի գեղեցիկ հեղափոխություն»։ Այս բառերով աշխարհահռչակ երաժիշտը բնորոշեց Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները։

Հարցին, թե ինչու ժողովուրդը ոտքի ելավ, Սերժ Թանկյանը պատասխանել է. «Ժամանակը եկել էր։ Երբ գալիս է ժամանակը, ոտքի կանգնի ժողովուրդը, ոչինչ չի կարող կանգնեցնել նրան»։

Թանկյանի խոսքով, նա վատառողջ է և դա է պատճառը, որ ավելի ուշ եկավ Հայաստան: «Միշտ Նիկոլի վրա պետք է աչքներս պահենք, որ վստահ լինենք, որ չի հուսահատեցնի մեզ»:

Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերն, իր հերթին նշեց, որ անձամբ Սերժ Թանկյանին չի ճանաչել և այսօր առաջին անգամ են հանդիպել, սակայն մինչ այդ միշտ հեռախոսով խոսել են:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին