▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մի դեմք ունեցեք, բայց Ձերը, ոչ թե մի քանիսը և մեկը մյուսից քծնող. Սոնա Շահգելդյանը վրդովված է

 

 

 

 

 

 

Երգչուհի Սոնա Շահգելդյանն իր ֆեյսբուքյան էջում երեկ գրել է. «Ցանկանում եմ ներողություն հայցել իմ Հայրենակիցներից, որ չերգեցի այսօրվա միջոցառմանը։ Մեղքը բնավ իմը չէր, այլ թերի կազմակերպչական բնույթ էր կրում Մեցցո կազմակերպության կողմից։ 

Իմ սիրելի ժողովուրդ կարծում եմ Դուք գնահատում եք իմ մարդկային արժեքները և վստահ եք, որ ցանկացած պահի ես Ձեր կողքին եմ։ 
Եւս մեկ անգամ ցանկանում եմ կրկնել, որ ես ինքս չեմ առաջարկել երգել, ես ստացել եմ առաջարկ և համաձայնվել երգել Ձեր համար, իմ ազգի համար, բայց դա չի նշանակում, որ պետք է կուլ տամ իմ անձի հանդեպ վատ վերաբերմունքը,  թե սիրելի կազմակերպիչներ կարծում էիք որոշներին դուր չէր գա իմ կատարումներից հետո անցնել հետին պլան։

 

 

 

 

 

 

 

 

 

Մի մոռացեք ով է վայելում ժողովրդի կողմից իրական սերն ու հարգանքը և եթե ես այսօր բեմ չեմ բարձրացել, դա դեռ չի նշանակում, որ իմ ժողովրդի հետ չեմ։ Ամեն մարդ Աստծո առաջ է պատասխանատու։
Թե կարծում էիք կարևորը 1-ին մասն էր, իսկ ուր էին այդ որոշ «աստղիկները», երբ ես և իմ մի քանի կոլեգաները ժողովրդի կողքին էինք։ Մի դեմք ունեցեք, բայց Ձերը, ոչ թե մի քանիսը և մեկը մյուսից քծնող։ 
Ես միշտ պատրաստ եմ կանգնել Իմ Հայրենիքի, Իմ Վարչապետի և Իմ ժողովրդի կողքին։
Բարին ընդ Ձեզ» ։

Կարդացեք նաև` Կադրեր Հանրապետության հրապարակի տոնական համերգից, որին ներկա էր նաև Նիկոլ Փաշինյանը

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին