▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առողջապահության նախարարն իր ծննդյան օրը պատվաստվել է և ցուցադրել ուղիղ եթերում

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը յուրահատուկ ձևով է սկսել իր ծննդյան օրը, որ այսօր է ՝ հունիսի 21-ին: 

Նա այցելել է իր պոլիկլինիկա և պատվաստում անցել՝ բնակիչներին խորհուրդ տալով նույնպես այցելել  բուժհաստատություններ և ուշադրություն դարձնել պատվաստումների խնդրին, որ, ըստ բժիշկների, պետք է իրականացնել տասը տարին մեկ: 

Առողջապահության նախարարը նաև խոսել է օրվա խորհրդի մասին ու համակարգի աշխատողներին շնորհավորել է բուժաշխատողների օրվա կապակցությամբ, որը նշվում է այսօր՝ հունիսի 21-ին:

Մանրամասները՝ տեսանյութերում՝ վերցված Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին