▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեն Բիլզերյանը ստանալու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն

Հայաստանում կիրակի օրվա ամենաքննարկված նյութը դարձել էր հայտնի ամերիկահայ Դեն Բիլզերյանի թվիթն այն մասին, որ նա գալիս է Հայաստան:

Հիշեցնենք, որ Asekose.am-ը, վկայակոչելով հավաստի աղբյուրները, Դեն Բիլզերյանի՝ Երևան նախատեսված այցի մասին տեղեկացրել էր ավելի վաղ՝ շաբաթ օրվա լրահոսում:

Դեն Բիլզերյանի այցի նպատակների  մասին համացանցում տարբեր մեկնաբանություններ հնչեցին. եղան նաև  հումորային գրառումներ:

 

 

 

 

 

 

 

 

Կինոքննադատ, լրագրող Կարեն Ավետիսյանն, օրինակ, գրեց. «Եթե Դեն Բիլզերյանին Զվարթնոցում չձերբակալեն, ուրեմն ՀՀ-ում օրենքը հավասար չէ բոլորի առջև, քանի որ Դենը դժվար թե մնար հայկական թրքահոտ ու հազաբեր «պլանի» հույսին»։

Նշենք, որ Դեն Բիլզերյանի անձնական ինքնաթիռի վայրէջքի ժամը Երևանի «Զվարթնոց» օդանակավակայանում, ըստ նախատեսվածի, 01.30-ն էր: Երևանից հետո Դենն ու նրան ուղեկցող անձինք ուղևորվելու են Թաիլանդ: 

Asekose.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, Դեն Բիլզերյանը Երևանում ստանալու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն: 

Asekose.am-ը կտեղեկացնի Հայաստանում Դեն Բիլզերյանի հանդիպումների մասին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին