▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ծնվել է դերասան Վարդան Հովսեփյանի առաջնեկը

Դերասան Վարդան Հովսեփյանի նորաստեղծ ընտանիքում երեկ առաջին անգամ մանկան ճիչ է լսվել:  Այս մասին գրում է Blognews.am-ը: Վարդանը տղա է ունեցել: Երեխային Մաքս են անվանել: Նա լույս աշխարհ է եկել 3 կգ քաշով և 51 սմ հասակով: Կայքի հետ զրույցում երջանիկ հայրիկն ասել է, որ փոքրիկն ու մայրիկն իրենց լավ են զգում և շուտով տուն կգնան, որտեղ ամեն ինչ պատրաստ է նրանց դիմավորելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Վարդանն անբացատրելի ու աննկարագրելի զգացողություններ ունի այն մտքից, որ հայր է դարձել ու արդեն պատասխանատու է մի փոքրիկի համար, ով մինչև հասուն դառնալն իր պաշտպանության ու փաղաքշանքի կարիքն ունի. «Իմ պարագայում «լուրն իմանալով հուզվել» ասելը մի քիչ մեղմ է, ես արտասվել եմ:

 

 

 

 

 

 

 

 

 

Ինձ չեմ կարողացել զսպել, ուզում եմ ամբողջ ուժով գոռալ, որ երջանիկ եմ, որ կինս ինձ լավագույն նվերն է արել աշխարհում: Դեռ չեմ հասցրել գրկել որդուս, բայց անհամբեր սպասում եմ մեր հանդիպմանը»:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին