▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ես իմ անուշ Հայաստանի... Լիանա Զուրաբյանն ասմունքեց քառօրյա պատերազմի տղաների և մարտում զոհված հերոսների մայրերի համար

Սեպտեմբերի 28-ին Առնո Բաբաջանյան համերգասրահը լեցուն էր մեծերի գործով և հանդիսատեսի ջերմ ունկնդրությամբ: Այս անգամ ասմունքող Լիանա Զուրաբյանը հայ հանդիսատեսին ներկայացավ գրական, երաժշտական երեկոյով՝ ամբողջովին յուրովի և բազմաբովանդակ:

Երեկոյի թեմատիկան չորսն էր՝ հայրենասիրություն, մայրական քնարերգություն, խոհեր և սիրո պոեզիա: Պատվավոր հյուրերն էին քառօրյա պատերազմի տղաները և մարտում զոհված հերոսների մայրերը:

 

 

Լիանա Զուրաբյանը հուզառատ և ջերմ պահեր պարգևեց  ունկնդրին և խոստացավ, որ նման մեծարանքի երեկոներ հաճախակի կկայացվեն, քանի որ խոսքի ուժը ոգեղեն է, և թոթափող:

Դասականներից բացի՝  Լիանա Զուրաբյանը ներկայացրեց նաև արդի գրականություն՝ Լյուդվիգ Դուրյան, Խաչիկ Մանուկյան, Հովհաննես Գրիքորյան, Արթուր Կարենց:

Հավելենք, որ երեկոն կայացավ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին