▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մահացել է Մոնսերատ Կաբալյեն

 

Հոկտեմբերի 6-ին 85 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն:

 

 

 

 

 

 

 

Սեպտեմբերի վերջին նա բուժվում էր Բարսելոնայի հիվանդանոցներից մեկում։

Երգչուհին առավել հայտնի է իտալացի կոմպոզիտորների (Ռոսսինի, Բելլինի, Դոնիցետտի, Վերդի) «բել կանտո» ոճի երաժշտության կատարող։ Համարվում է 20-րդ դարի լավագույն սոպրանոներից մեկը։

Միջազգային ճանաչումը Մոնսերատ Կաբալյեն ձեռք է բերել 1965 թվականին, երբ ելույթ է ունեցել Նյու Յորքում՝ «Կարնեգի-հոլում»՝ փոխարինելով վատառողջ Մեռլին Հորնին «Դոնիցետիի» օպերայում:

Հավելենք, որ 2013 թվականի հունիսի 9-ին տեղի էր ունեցել իսպանացի օպերային երգչուհու համերգը Երևանի Ա.Խաչատրյանի անվան համերգասրահում։ Հայաստանյան հյուրախաղերի շրջանակում Մոնսերատ Կաբալյեն այցելել էր նաև Արցախ: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին