Հայտնի ընկերուհիներ Ժաննա Բուտուլյանի և Էլեն Ասատրյանի մտերմությունը բոլորին էր հայտնի: Դերասանուհիներն ամենուր միասին էին, անդադար խոսում էին, գրում միմյանց մասին հետևյալ կերպ՝ «Վառ անհատականություն, 100 % վստահելի, կյանքի ձեռքբերում ու զինվոր»:
Սակայն եկավ ժամանակ, երբ դերաանուհիների միջև, կարծես թե, սև կատու անցավ. նրանք դադարեցին միմյանց հետ հայտնվել նույն վայրում, սահմանափակեցին իրենց շփումը, ինչն էլ ասեկոսեների տեղիք տվեք: Նույնիսկ նրանցից մասնավորապես Էլենի մասին այնպիսի վարկածներ կային, որ Էլենն օգտագործել է Ժաննային, նրա շնորհիվ հայտնի դարձել և խլել նրա աշխատանքը: Այս ամբողջ ընթացքում դերասանուհիներից երկուսն էլ խնամքով թաքցնում էին իրենց միջև եղածը:Asekose.am-ի CV հաղորդման շրջանականերում Ժաննա Բուտուլյանը, անդրադառնալով նրան, որ ինքը և Էլենն այլևս նախկինի պես մտերմ չեն, նշել էր, որ իրենք պարզապես տարբեր ապրելակերպեր են նախընտրում:
Եվ ահա, նախկին մտերիմ ընկերուհիներն, կարծես թե, կրկին մտերիմ են: Էլենը երեկ շնորհավորել է Ժաննային ծննդյան կապակցությամբ՝մասնավորապես գրելով.
«Աշխարհի սերն ու բարիքը թող քո կյանք լցվեն, իմ լավ Ժաննա: Շնորհավոր ծնունդդ, գեղեցկուհիս»: