▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կհարգեի՞ք,եթե հաճոյանալու համար գովերգեի ներկայիս իշխանությանը.ՀՀԿ ցուցակում հայտնված Անահիտ Մութաֆյանը՝իրեն հայհոյողներին

Դիտեք նաև՝

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Անահիտ Մութաֆյանը դեկտեմբերի 9-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցի ՀՀԿ ցուցակով, ռեյտինգային կարգով՝ թիվ 13 ընտրատարածքում, որն ընդգրկում է Տավուշի մարզը:

Դերասանու այս քայլը բազմաթիվ քննադատությունների տեղիք է տվել: Վերջինս անդրադարձել է դրանց.

«Բոլոր նրանք ովքեր այս օրերին ինձ հայհոյում են ՀՀԿ ցուցակում հայտնվելուս համար , միթե ինձ կհարգեին, եթե ես իմ երկարատեւ պայքարից հետո հայտնվեի մեկ այլ թիմում , միթե կարելի կլիներ հարգել մեկին ով հանուն իր հարմարության դավաճաներ ինքն իրեն . Միթե կհարգեիք ինձ, եթե ես զուտ ձեզ հաճոյանալու համար դեմագոգիայով զբաղվեի, գովերգեի ներկայիս իշխանությանը եւ երկրիս ներկայիս վիճակը, իսկ նեղ ընկերական շրջապատում քննադատեի, միթե դուք հարգում եք սուտն ու կեղծիքը. Այսօր, դուք իմ սիրելի ժողովու րդ, իմ սիրելի հանդիսատես կարողանում եք մտնել անձնականիս մեջ քանզի ես միշտ բաց եմ եղել ձեզ հետ, միշտ հասարակ եմ եղել. Երբեք չտառապեցի աստղային հիվանդությամբ, երբեք ինձ չդասեցի "աստղերի" դասին եւ այսօր ստանում եմ ձեզանից դրա պատասխանը. Շնորհակալ եմ ձեզանից այս վերաբերմունքի համար, շնորհակալ եմ ամեն օր ինձ ուղղվող "սիրո եւ հանդուրժողականության" մասնաբաժնի համար. Գիտեմ լավ գործը երբեք անպատիժ չի մնում, բայց ես ձեզանից չեմ նեղանում, քանզի մի օր կմնաք ձեր խղճի հետ մենակ ու կզգաք, որ սխալ էիք»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին