▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հայի-Հայաստանի վարկանիշ, ինչքան ուժ ունեք քանդում ու ցեխոտ ոտքերով տրորում եք. Շուշան Պետրոսյան

«Կոչումները ծաղրող կառավարություն , հանկարծ այդքան կարևորվե՞ց կոչում ունենալու կամ չունենալու գործոնը ։ Վահագն Մարգարյանը կոչում չուներ , բայց աշխարհի բեմերում մի'շտ բարձր պահեց հայ պարարվեստի դասը , հայ մշակույթի վարկանիշը ... թեև ի՞նչ եմ խոսում , ի՞նչ հայի-Հայաստանի վարկանիշ, ինչքան ուժ ունեք քանդում ու ցեխոտ ոտքերով տրորում եք ։
Վահագն , շնորհակալ ենք քեզ բացառիկ արվեստիդ համար ու ...
ներիր , որ քեզ քո բեմից չենք ճամփում ... ներիր...
«... Լիլիթ Մակունցի ղեկավարած կառույցից հայտնել են, թե Մարգարյանը ՀՀ վաստակավոր արտիստ չէ, վերջին հրաժեշտը Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնում կազմակերպելու համար պետք է նիստ կազմակերպել, որը մոտ 4 օր կտեւի » »,-գրել  է Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարությունը մերժել է Օպերայի եւ Բալետի Ազգային Ակադեմիական թատրոնի բալետի մենապարող 23–ամյա Վահագն Մարգարյանի վերջին հրաժեշտը Օպերայում կազմակերպելու Մարգարյանի հարազատների խնդրանքը։

 

 

 

 

 

 

 

 

 

Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը տեղի ունեցել այսօր՝ նոյեմբերի 21–ին ժամը 18։00-ին Արմավիրի մարզի Ապագա գյուղում, իսկ հուղարկավորությունը  վաղն է՝  ժամը 14։00-ին գ. Ապագա, 7-րդ փող. 12 տնից։

Վահագն Մարգարյանը մահացել է նոյեմբերի 20–ին Հերացի թիվ 1 բժշակական կենտրոնում։ Մարգարյանը միջազգային մրցույթների հաղթող էր, մրցանակակիր: Նա Հայաստանը ներկայացրել է նաեւ «Պատանի պարողների Եվրատեսիլ» մրցույթում։

 

 

 

Հիշեցնենք, որ նոյեմբերի 6–ին ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան Երեւան-Աշտարակ ճանապարհի 4-րդ կ/մ-ին բախվել է «Օպել» մակնիշի ավտոմեքենայի, ինչի հետեւանքով «Օպել»-ի վարորդը եւ չորս ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Այդ մեքենայի մեջ նաեւ Վահագն Մարգարյանն է եղել։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին