▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եվրատեսիլ 2019»-ին Հայաստանը կներկայացնի Սրբուհի Սարգսյա՞նը

Ըստ հասած տեղեկության՝ մյուս տարի Իսրայելում Հայաստանը «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Սրբուհի Սարգսյանը:

Այս մասին գրում է Blognews.am-ը: Լուրը ճշտելու համար կայքը զրուցել է Սրբուհու հետ։ Վերջինս չի փորձել հերքել լուրը, փոխարենը նշել է. «Անկեղծ ասած՝ ես ոչ մի տեղեկություն ձեզ չեմ կարող տալ: Ես ինքս էլ տեղեկություն չունեմ՝ ինչ է լինելու «Եվրատեսիլի» հետ կապված»:

 

 

 

 

 

 

 

Երգչուհու PR պատասխանատուն ևս զուսպ է  եղել մեկնաբանություններում․ տեղեկությունը ո՛չ հաստատել և ոչ էլ հերքել:

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Առաջին ալիքն այսօր տեղեկություն է տարածել, որ դեկտեմբերի 30-ին՝ ժամը 22:20-ին, Առաջին ալիքի «Լավ երեկո» հեռուստաշոուի ընթացքում կհայտարարվի այն արտիստի անունը, ով կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2019» երգի միջազգային մրցույթում:

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կարդացեք նաև՝ Դժվարություններ շատ եմ ունեցել, մանկությունս վնասվել է. Սրբուհի Սարգսյանը՝ ծանր օրերի և վաղ տարիքից ընտանիքի հոգսը հոգալու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին