Հանրահայտ «System of a Down» ռոք խմբի անդամ Սերժ Թանկյանը ֆեսյբուքյան իր էջում գրառում է կատարել երեկ Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին.
«Ի՞նչ կարող եմ ասել. հայ ժողովուրդն իր ձայնն այն աստիճան հստակ ու լսելի դարձրեց, որ նախկինում իշխող կուսակցությունները չհաղթահարեցին նույնիսկ խորհրդարան անցելու համար անհրաժեշտ 5%-ի շեմը: Սա գործող վարչապետ Փաշինյանին հնարավորություն կտա առաջ շարժվել, բարեփոխումներ իրականացնել, իրագործել տնտեսական զարգացմանը խթանող ծրագրեր»,- գրել է երաժիշտը:
Նա ընդգծել է, որ հայկական սփյուռքն այլևս կդադարի Հայաստանում ծավալվող ներքաղաքական իրադարձություններին պարզապես հեռվից հետևող լինել:
«Դա կատարվեց: Ժամանակն է մասնակցել մեր հայրենիքի հարստացման գործին: Սա, հիրավի, նշանակալի իրադարձություն է հայոց պատմությունում: Այս հաղթանակը պետք է ծաղկացնենք»,- գրել է Թանկյանը:
«Սերժ, այսօր իմացա, թե որքան ես ուրախացել հորս կալանավորմամբ…». Լևոն Քոչարյան
Չեմ մեղադրում քեզ, բայց դու չես կարող կույր լինել. Թանկյանը պատասխանել է Լևոն Քոչարյանին
Սե՛րժ, դու պետք է կարողանաս պատասխան տալ քո խոսքերի համար. Արմեն Աշոտյան