▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ բոլոր Ամանորները շատ ուրախ են եղել՝ բացառությամբ 2018-ի. Իրինա Հարությունյանն անկեղծանում է

Asekose.am-ի նախատոնական բլից հարցերին պատասխանել է երգչուհի Իրինա Հարությունյանը:

 

 

-Ինչպիսի՞ն էր 2018 թվականը:

-Չեմ դժգոհում 2018  թվականից, միգուցե այն ինձ համար ստեղծագործական առումով բուռն չէր, բայց և այնպես անհաջողություններ չեմ ունեցել:

-2018-ին մտապահած ամանորյա ո՞ր երազանքն իրականացավ:

-Երազանքների իրականացման հետ կապված չեմ կարող ասել, քանի որ երազանքս դեռ իրականացման փուլում է:

-Ի՞նչը կհիշվի, և ի՞նչն արագ կմոռացվի 2018-ից:

-Ես հիշում եմ միայն դրական ու բարի էմոցիաներով լի իրադարձությունները, բացասականը ես շուտ եմ մոռանում:

-Սիրո՞ւմ եք Ամանորը, թե՞ ոչ և ինչո՞ւ:

-Սիրում եմ Ամանորը, կարծում եմ միշտ կսիրեմ, այն ինձ համար հեքիաթներով ու հրաշքներով լի է:

 

 

-Ամենաուրախ և ամենատխուր Ամանորը, որ ունեցել եք:

-Իմ բոլոր Ամանորները շատ ուրախ են եղել ՝բացառությամբ 2018-ի. այն առաջին տարին էր, երբ առանց լուսահոգի հայրիկիս դիմավորեցի:

-Ի՞նչ երազանքներ ունեք, որոնք կապում եք 2019-ի հետ:

-Երազանքներս շատ են, ուզում եմ իմ ամենամեծ երազանքներիցս մեկի հետ կապված քայլեր ձեռնարկեմ և բարեգործական համերգներ կազմակերպեմ՝ Գյումրին բարեկարգելու նպատակով:

 Հեղինակ՝Ա.Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին