Շարունակում է «Նամակ Ձմեռ պապին» շարքը, ու այս անգամ առաջարկել ենք մեր միջոցով իր վիրտուալ նամակը գրել «Փոփ Արտ» հաղորդման հաղորդավարուհի Անահիտ Հարությունյանը. այս մասին գրում է Life.panorama.am-ը կայքը:
«Ողջուն, սիրելի Ձմեռ պապ: Գիտես, մինչ ցանություններիս մասին խոսելը, ուզում եմ քեզ պատմել անցնող տարվա մասին, ի դեպ՝ շնորհակալ եմ նախորդ Ամանորին մտապահածս ցանկությունները կատարելու համար:
2018 թվականն ինձ համար շրջադարձային տարի էր, քանի որ հենց տարեսկզբին մեկը մյուսի հետեւից իմ ընտանիքում տեղի ունեցան գլոբալ փոփոխություններ: Այս տարում եղավ այն, ինչի մասին նույնիսկ չէինք բարձրաձայնում:
Չնայած գլոբալ առումով 2018-ը հաջող տարի էր, սակայն տարվա ընթացքում եղան նաեւ դժվարություններ: Երբ հետ եմ նայում, բնական է՝ տեսնում եմ նաեւ օրեր, որոնք այնքան էլ կատարյալ չեն եղել, բայց միեւնույն ժամանակ ինձ համար հենց այդ օրերն են, որ մեծանալու ու կյանքը նորովի ընկալելու հնարավորություն են տվել: Չէ՞ որ կյանքը լի է փորձություններով, իսկ մենք սիրում ենք այն՝ անկախ ամեն ինչից։ Աստված մեզ փորձություններ է ուղարկում, որպեսզի դրանք հաղթահարելով ամրանանք, այլ ոչ թե հիասթափվենք:
Պետք է անկեղծ լինեմ ու խոստովանեմ, որ այս տարին ինձ ավելի հասուն, ամուր ու գնահատող դարձրեց: Ինձ սովորեցրեց գնահատել եւ ամուր պահել այն, ինչ իմն է, սովորեցրեց ուրախանալ այն ամենով, ինչ ունեմ եւ սովորեցրեց երջանկանալ այն ամենից, ինչ ստանում եմ:
Շարունակությունը՝ այստեղ