▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ջղայնացած եմ, ինչքան ուզում եմ այս թեմայի մասին չխոսել, ուղղակի չի ստացվում. Սարգիս Գրիգորյան

 

 

«Ես մի քիչ ջղայնացած եմ, ինչքան ուզում եմ այս թեմայի մասին չխոսել, ուղղակի չի ստացվում: Անկախ ամեն ինչից՝ իմ պարտքն եմ համարում անդրադառնալ այս թեմային, գտնում եմ, որ դրա իրավունքը ունեմ»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակման միջոցով ասել է Սարգիս Գրիգորյանը:

 

Դերասանը նշել է, որ ավելի վաղ ֆեյսբուքյան իր էջում տեղադրել էր իր շենքում արված  լուսանկարներ՝  ներկայացնելով, թե աղբահանության ոչ պատշաճ կատարման հետևանքով որքան ոչ սանիտարական վիճակ է:

 

Ըստ դերասանի՝ նա դա արել է նոր Հայաստանի կանոնների համաձայն, երբ ամեն բան լուսաբանվում է, սակայն իրեն սարսափեցրել է, թե ինչ է դրանից հետո կատարվել համացանցում:

Սարգիսի խոսքով՝ ամեն բան կարելի էր տեսնել մենկաբանություններում՝ բացի առողջ վերլուծությունից:

Մանրամասները՝ տեսանյութում

Հավելենք, որ դերասանը ևս մեկ ուղիղ հեռարձակում է կատարել, որի միջոցով շնորհակալություն է հայտնել Աջափնյակի թաղապետարանին՝ արագ արձագանքելու համար:

«Միայն խնդիրները բարձրաձայնելու դեպքում մենք կունենանք այն երկիրը, որի մասին երազում ենք»,-նշել է Սարգիս Գրիգորյանը:

Կարդացեք նաև՝ Ամեն ինչ ունեմ, բայց... Սարգիս Գրիգորյանն` ընտանիքի, իր խնդիրների մասին և ոչ միայն

Ինստագրամի ուղտատերեր, ինձ մի սովորեցրեք հայր լինել. Սարգիս Գրիգորյանը՝ շրջանառվող խոսակցությունների մասին

Սարգիս Գրիգորյանը` մինչ ամուսնանալը դժբախտ լինելու և իր հարսանիքին 1000 դրամով ներկայանալու մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին