▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ոստիկանություն է բերման ենթարկվել հաղորդավար Արման Մարգարյանը

Երեկ՝ փետրվարի 16-ին, ոստիկանութան կենտրոնական բաժին են բերման ենթարկվել Երևանի բնակիչներ, 35-ամյա Արման Մարգարյանն ու 32-ամյա Հովհահննես Վահրամյանը:

 

 

 

shamshyan.com-ն է գրում այս մասին ու նշում, որ վերջիններս բերման են ենթարկվել Հյուսիսային պողոտայում գործող «Իբիս» հյուրանոցային համալիրի մոտից՝ թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով: Անձնական խուզարկությամբ Հ. Վահրամյանի մոտ հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ եղել է 1.7 գ կշռով դեղնականաչավուն զանգված և 1,5 գ ընդհանուր կշռով ապակե կաթոցիչ գլանակ, որի մեջ ևս առկա է եղել դեղնականաչավուն զանգված:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են դատաքիմիական, տոքսիկաքիմիական փորձաքննություններ: Վերջիններս բաց են թողնվել: Ֆոտլրագրողի տեղեկություններով՝ Ա. Մարգարյանը աշխատում է Հանրային հեռուստաընկեությունում՝ որպես հաղորդավար, իսկ Հ. Վահրամյանը «Արտ դիզայն» ՍՊԸ-ում՝ որպես ճարտարապետ-դիզայներ:

Կարդացեք նաև՝

Բաժանումից հետո Ինգրիդի հետ թշնամական վիճակ էր.Արման Մարգարյանը`նախկին կնոջը նեղացնելու և ներողություն խնդրելու մասին

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին