Երգչուհի Սիրուշոն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և դրան կից գրել հետևյալը.
«Հիմա աշխատում եմ նոր ձայնասկավառակի վրա, տաղանդավոր երաժիշտների հետ միասին: Հետաքրքիր է, որ այն ամենը ինչ կուզեի ասել այս պահին, արդեն ասել եմ «Արմատ» ձայնասկավառակում... Կարծես կանխազգացել եմ...
Հիմա երբ լսում եմ այդ ձայնասկավառակի երգերը տպավորություն է, որ այսօր եմ գրել: Այսօր տեղի ունեցող յուրաքանչյուր իրադարձության իմ վերաբերմունքը հաստատ կգտնեք Արմատում ու հատկապես այս երգերում՝ «Մհեր» «301» «Անտարբեր Աշխարհ» և բնականաբար նաև «Պռեգոմեշ» :
Իսկ այն երգերը, որոնք ստեղծվում են հիմա սեր են փոխանցում...քանի որ ըստ իս մարդկանց մեծ չափաբաժնով Սեր է պակասում: #Armat»: