«Պարզվեց Նազենի Ղարիբյանը Օպերային թատրոնում նայել է մեկ ներկայացում՝ Կարինեն: Բայց մենք նման ներկայացում չենք խաղացել»,- հատված Օպերային թատրոնի արտիստների բողոքի այսօրվա ակցիայից:
Նկարահանումը՝ սիրողական մակարդակի է՝ արված հեռախոսով
Հավելենք, որ բիզնես-խորհրդատու Արեն Ափիկյանը ֆեյսբուքյան իր էջում, այս առիթով, գրել է. «Ըստ օդում և Վիքիպեդիայում կախված լուրերի, Նազենի Ղարիբյանն ունի ֆրանսիական քաղաքացիություն, այսինքն երկքաղաքացի է և օրենքով չի կարող զբաղեցնել կառավարության անդամի (կամ պաշտոնակատարի) պաշտոնը:
Այսինքն օրենքի խախտումով նշանակված անձը բարբաջում է, որ Օրբելյանն է օրենքի խախտմամբ նշանակվել տնօրեն:
Ես այս հարցով լուրջ կզբաղվեմ և եթե լուրը հաստատվի, անձամբ կդիմեմ անհրաժեշտ իրավական գործողությունների այդ կնոջը հեռացնելու և իր բոլոր ընդունած որոշումները առոչինչ ճանաչելու ուղղությամբ»: